Object structure

Publication Details:

«Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» պարբերականը լույս է տեսնում տարեկան երկու անգամ, երկու առանձին հանդեսներով: Դրանք են`1. «Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» Հասարակական գիտություններ: 2. «Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» Բնական գիտություններ:

Journal or Publication Title:

Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր. Հասարակական և բնական գիտություններ=Ученые записки Арцахского государственного университета: Социальные и естественные науки=Artsakh state university's Proceedings: Social and natural sciences

Date of publication:

2023

Volume:

1

Official URL:


Additional Information:

Газарян А., Айрапетян Л․, Ghazaryan H., Hayrapetyan L․

Title:

Որոշյալ հոդերը և դրանց գործածության առանձնահատկությունները ժամանակակից հայերենում

Other title:

Определенные артикли и особенности их употребления в современном армянском языке ; Definite Articles And Features Of Their Use In Modern Armenian

Creator:

Ղազարյան, Հասմիկ ; Հայրապետյան, Լիանա

Corporate Creators:

Արցախի պետական համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան

Subject:

Հայոց լեզու

Uncontrolled Keywords:

քերականական կարգ ; որոշյալություն ; անորոշություն ; հոդ ; վերադիր ; ձևաբանական մակարդակ ; շարահյուսական մակարդակ ; հոլով, ; դերանուն, ; կապ, ; նախադասության անդամներ

Coverage:

139-146

Abstract:

Գոյականի որոշյալությունն ու անորոշությունը արտահայտող քերականական կարգը հայ լեզվաբանական գրականության մեջ համարվում է առկայացման քերականական կարգ, որի գիտական հիմնավորումն առաջին անգամ տվել է ակադեմիկոս Գ. Ջահուկյանը: Առկայացման քերականական կարգը հայերենում անվանվում է նաև տարորոշման կարգ և արտահայտվում է հոդերով: Հոդվածում ներկայացվում են ժամանակակից հայերենի որոշյալ հոդերն ու դրանց գործածության առանձնահատկությունները, ընդգծվում է, որ բառի` որոշյալ կամ անորոշ առումով գործածությունը շատ դեպքերում պայմանավորված է հոդառու բառի վերադրի բնույթով, քերականական իմաստով, ձևաբանական և շարահյուսական մակարդակներում ունեցած որոշակի սահմնափակումներով: Որպես այդպիսի դեր կատարող վերադիրներ նշվում են որոշակի հարաբերությամբ առարկա ցույց տվող ցուցականության իմաստ ունեցող մի շարք բառեր, որոշ դերանուններ, ածականի գերադրական աստիճանը, դասական թվականները, գոյականները, որոնք դրվում են որպես հանգույց գործածվող վերացական բայերի կողքին: Ներկայացվում են այն բառերը, որոնք ընդհանրապես հոդ չեն ստանում, այն կապերը, որոնք պահանջում են ուղղականաձև և տրականաձև որոշյալ կամ անորոշ առումով կապվող բառ, այն հոլովաձևերը ( բացառական, գործիական, ներգոյական), որոնք միշտ գործածվում են առանց հոդի և այն հոլովաձևերը (ուղղական, տրական), որոնց հոդով կամ առանց հոդի գործածությունը բխում է տվյալ նախադասության մեջ արտահայտած նրանց քերականական իմաստից և պայմանավորում շարահյուսական պաշտոնը:
Грамматическая категория, выражающая определенность и неопределенность имени существительного, в армянском языкознании считается грамматической категорией конкретности, научное обоснование которой впервые было дано академиком Г. Джаукяном. Определенный артикль указывает на то, что существительное конкретизировано ситуацией или контекстом. В статье представлены определенные артикли современного армянского языка и особенности их употребления, подчеркивается, что употребление слова в определенном или неопределенном значении во многих случаях определяется характером артикля, его грамматическим значением, определенными ограничениями на морфологическом и синтаксическом уровнях. В качестве слов, предшествующих существительному, упоминаются ряд слов со значением указательности, некоторые местоимения, прилагательные в превосходной степени, порядковые числительные, существительные, которые ставятся рядом с используемыми в качестве связки абстрактными глаголами. Представлены слова, не получающие артикля вообще, те предлоги, которые требуют определенного или неопределенного соединительного слова в прямом и косвенном падежах, а также падежи, которые употребляются всегда без артикля и падежи, употребление которых с артиклем или без него обусловлено их грамматическим значением в данном предложении и выполняемой синтаксической ролью.
The grammatical category expressing the definiteness and indefiniteness of a noun is considered in Armenian linguistics to be the grammatical category of concreteness, the scientific substantiation of which was first given by Academician G. Jahukyan. The definite article indicates that the noun is specified by the situation or context. The article presents the definite articles of the modern Armenian language and the features of their use, it is emphasized that the use of a word in a definite or indefinite meaning in many cases is determined by the nature of the article, its grammatical meaning, certain restrictions on the morphological and syntactic levels. As words preceding a noun, a number of words with the meaning of demonstrative, some pronouns, superlative adjectives, ordinal numbers, nouns are mentioned, which are placed next to abstract verbs used as a link. Presented are words that do not receive an article at all, those prepositions that require a definite or indefinite connecting word in direct and indirect cases, as well as cases that are always used without an article and cases whose use with or without an article is due to their grammatical meaning in this sentence and performed syntactic role.

Place of publishing:

Ստեփանակերտ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Location of original object:

Արցախի պետական համալսարան