Object structure

Publication Details:

«Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» պարբերականը լույս է տեսնում տարեկան երկու անգամ, երկու առանձին հանդեսներով: Դրանք են`1. «Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» Հասարակական գիտություններ: 2. «Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր» Բնական գիտություններ:

Journal or Publication Title:

Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր. Հասարակական և բնական գիտություններ=Ученые записки Арцахского государственного университета: Социальные и естественные науки=Artsakh state university's Proceedings: Social and natural sciences

Date of publication:

2023

Volume:

1

Official URL:


Additional Information:

Каджоян А., Ghajoyan H.

Title:

Ածանցումը որպես փոխաբերականացման արդյունքում ձևավորված հաշվողական տեխնիկայի տերմինների ստեղծման հիմք

Other title:

Аффиксация-основа образования терминов вычислительной техники путем метафоризации ; Affixation As A Basis For Creating Computational Terms Formed By Means Of Metaphorization

Creator:

Ղաջոյան, Հասմիկ

Corporate Creators:

Արցախի պետական համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան

Subject:

Լեզվաբանություն

Uncontrolled Keywords:

տերմինակազմություն ; բառակազմություն ; ածանցում ; նախածանցներ ; վերջածանցներ ; փոխաբերականացում ; տերմինաբանություն ; հաշվողական տեխնիկա ; բառիմաստ ; համանմանություն

Coverage:

130-138

Abstract:

Սույն հոդվածում քննության է ենթարկվում ածանցումը՝ որպես փոխաբերականացման արդյունքում ձևավորված հաշվողական տեխնիկայի տերմինների ստեղծման հիմք: Լեզուն՝ որպես համակարգ, իր փոփոխելիության արդյունքում անընդհատ զարգանում է և կատարելագործվում՝ համալրվելով նոր բառային կազմով: Լեզվական նորաբանությունները հանդես են գալիս որպես նոր առարկաների, երևույթների ու հասկացությունների բառային անվանումներ և բառապաշարում առանձին շերտ են կազմում։ Ճիշտ է, լեզվի բառապաշարն անընդհատ փոփոխվում է՝ անմիջականորեն արտացոլելով հասարակական կյանքում կատարվող տեղաշարժերը, սակայն դա չի նշանակում, որ այդ փոփոխությունները տարածվում են նաև բառակազմական օրինաչափությունների վրա, և նույն ձևով փոխվում են նաև բառակազմության ձևերն ու եղանակները։ Լեզվի՝ որպես համակարգի, նման հատկության վառ արտահայտությունն էլ նոր միավորներով նրա բառային կազմի համալրումն է:
В статье рассматривается аффиксация как основа для создания терминов вычислительной техники путем метафоризации. В результате своей изменчивости язык как система постоянно развивается и совершенствуется, пополняется новой лексикой. Лингвистические неологизмы выступают в качестве словесных названий новых предметов, явлений и понятий и образуют отдельный пласт в лексике. Верно, что словарный состав языка постоянно меняется, непосредственно отражая изменения в общественной жизни, но это не значит, что эти изменения распространяются и на правила словообразования. Пополнение и обогащение словарного запаса происходит путем образования новых слов с использованием существующих в языке словообразовательных форм, корней или корней и суффиксов.
The following article discusses affixation as a basis for creating computational terms formed with the help of metaphorization. The language as a system is constantly developing and improving its word stock in the result of changeability. Linguistic neologisms are used as verbal names of new objects, phenomena and concepts and form a separate layer in the word stock. It is true that the vocabulary of the language is constantly changing, directly reflecting the changes in social life, but this does not mean that these changes also refer to the rules of word formation. The enrichment of the vocabulary takes place by forming new words with the help of roots, or roots and suffixes.

Place of publishing:

Ստեփանակերտ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Location of original object:

Արցախի պետական համալսարան