Օբյեկտ

Վերնագիր: Արտասահմանում հայ թղթակից ունենալու համար Բաքվից Ավագ Գրիգորյանցի փոխանցած գումարը

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

137 (Յուլիսի 28 (Օգոստոսի 9)

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Բովանդակություն:

Ալեքսանդրապոլի անմշակ հողերը ցանելու համար գյուղացիներից մեկին պատժելու մասին։
Ախալցխայում փոքր հասակից ծխելու սովորույթի վնասակար հետևանքները։
Բաքվում Վարձելյանի բողոքը «Մարդասիրական ընկերության» երկսեռ դպրոցների վարչության դեմ։
Գեյբուլաղի երեցփոխան Սարգիս Բաբայանցի արդյունավետ գործունեությունը։
Գևորգյան ճեմարանում ուսուցիչ աշխատելու նպատակով Սեդրակ Մանդինյանի ուղևորությունը Էջմիածին։
«Դավիթ-Բեկ» վեպը ավարտելու նպատակով նյութեր հավաքելու համար Րաֆֆու Ղարաբաղ մեկնելու մասին։
Երևանում «Առողջապահական թերթ» հրատարակելու համար բժիշկ Լևոն Տիգրանյանին տրված թույլտվությունը։
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ընդհանուր ժողովի նախապատրաստական նիստը, և տեսուչ Բարխուդարյանցի հաշվետվությունը։
Հայաբնակ քաղաքներից և գյուղերի քահանաներից կաշառք վերցնելու Մանկունի եպիսկոպոսի սովորությունը։
Ներսիսյան դպրոցից կորած գումարը նախկին գանձապահ Ղևոնդ քահանա Խարազյանից պահանջելու որոշումը։
Նիկողոս Տեր-Ավետիքյանի թարգմանությամբ Ալֆոնս Դոդեի «Երկու մանրավեպ» գրքույկի հրատարակությունը Շուշիում։ Նուխու գավառում մետաքսի արտադրությունը կրճատելու և արդյունաբերության անկման մասին։
Նուխու գավառում միայն մեկ հայկական ուսումնարան լինելու մասին։
Նուխում գետերի վարարման պատճառով տեղի ունեցած ջրհեղեղի ավերածությունները։
Նուխու հոգևոր գործիչների` տեր Սիմեոնի, տեր Մովսես, տեր Կարապետի շքեղ ապրելակերպի մասին։
Շնորհակալական խոսք` ուղղված Ախալցխայի դպրոցներում կարուձև սովորեցնող Անյանցին։
«Սամվել» ողբերգության բեմականացումը Ալեքսանդրապոլի հոգևոր դպրոցում։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:318805

Լեզու:

հայերեն

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2022

Մեր գրադարանում է սկսած:

May 23, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

11

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/346112

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն