Օբյեկտ

Վերնագիր: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության և Էջմիածնի Կաթողիկոսության փոխհարաբերությունները XVIII դարում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

3

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Харатян Альберт, Kharatyan Albert

Other title:

Отношения между Армянским патриархатом Константинополя и Эчмиадзинским католикосатом в XVIII веке ; Relationships Between the Constantinople Patriarchate and Etchmiadzin Catholicosate in the 18TH Century

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Coverage:

18-33

Abstract:

XVIII դ. հայոց պատմության մեջ հիմնահարցի նշանակություն ունի Էջմիածնի կաթողիկոսության հետ Կ. Պոլսի հայոց պատրիարքության փոխհարաբերությունների վերհանումը: Հայաստանյայց եկեղեցու նվիրապետության մեջ պատրիարքության հեղինակությունն ու ազդեցությունը կտրուկ բարձրացան պատրիարքներ Հովհաննես Կոլոտի և այնուհետև Հակոբ Նալյանի դարաշրջաններում (1715-1770-ական թթ. սկիզբ), երբ փոփոխվում էին ներքին ու արտաքին քաղաքական իրադրությունները Օսմանյան Թուրքիայում և Պարսկաստանում, որոնց տիրապետության ներքո էին ազգային եկեղեցու այս գլխավոր կառույցները: Քաղաքական անբարենպաստ պայմաններում գտնվող Էջմիածնի կաթողիկոսությունը տեղի էր տալիս ավելի նպաստավոր միջավայրում գործող պատրիարքությանը՝ վերջինիս հետ մրցակցության ընթացքում: Կարապետ Ուլնեցու ընտրությունից հետո (1726) մինչև Սիմեոն Երևանցի կաթողիկոսը պատրիարքությունը կարողացավ վերահսկողություն հաստատել Էջմիածնի նկատմամբ (Օսմանյան Թուրքիայում կաթողիկոսների հաստատման նոր կարգ՝ պատրիարքության անպայման միջնորդությամբ, կաթողիկոսության ֆինանսավարչական գործունեության հսկողություն և այլն): Իրադրությունը փոխվեց Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսների ժամանակ (XVIII դ. երկրորդ կես), երբ բնաշխարհի և գաղթօջախների հայության մեջ հաղթահարվեց Էջմիածնի՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսության ավանդութային տեղն ու նշանակությունը վերականգնելու անհրաժեշտությունը:
В истории армянского народа отношения между Армянским патриархатом Константинополя и Эчмиадзинским католикосатом в XVIII в. обрели значимость проблемы. Среди армянского духовенства авторитет и влияние патриархата резко возросли при патриархе Ованесе Колоте, а затем при Акопе Наляне (начало 1715-1770-х гг.), когда изменилась внутри ‒ и внешнеполитическая ситуация в османской Турции и Персии, под гос-подством которой находились эти главные структуры национальной церкви. На фоне неблагоприятных политических условий Эчмиадзинский католикосат отдавал предпочтение действовавшему в более благоприятных условиях патриархату, хотя и конкурировал с последним. После избрания Карапета Улнеци (1726) и до католикоса Симеона Ереванци патриархату удавалось держать под своим контролем Эчмиадзин (новый порядок утверждения католикосов в османской Турции, предусматривающий посредничество патриархата, контроль над финансово-административной деятельностью католикосата и т.д.). Ситуация изменилась при католикосах Симеоне Ереванци и Гукасе Карнеци (вторая половина XVIII века), когда армянство родины и колоний сумело преодолеть необходимость восстановления традиционного места и значения Эчмиадзина как Католикосата Всех Армян.
In Armenian history of the 18th century the elucidation of relationships be-tween Constantinople Patriarchate and Etchmiadzin Catholicosate is of pivotal sig-nificance. When the Constantinople patriarchate was headed by Hovhannes Kolot and Hakob Nalian (from 1715 up to the beginning of the 1770s) its standing and influence increased among the priesthood of the Mother See of Etchmiadzin. The two essential institutions were under the jurisdiction of Ottoman Turkey and Persia and it was in this period that the internal and external policies were changing constantly in these countries. The Etchmiadzin Catholicosate, being under adverse political circumstances ceded its influence to the rivaling Constantinople Patriar-chate that was in more favorable conditions. Since Karapet Ulentsi’s election (1726) up to the rule of the Catholicos Simeon Yerevantsi the Constantinople Patriarchate managed to take control over Etchmiadzin (new regulations for appointing Catholi-cosses which entailed immediate mediation of the Constantinople Patriarchate, su-pervising the financial, administrative activities of the Catholicosate, etc.) The situa-tion drastically changed when Simeon Yerevantsi and Ghukas Karnetsi became the head of the Etchmiadzin Catholicosate (the second half of the 18th century). It was then that the Armenians of Diaspora realized that it was necessary to recover the traditional standing and influence of Etchmiadzin Catholicosate.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:292502

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 12, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Dec 10, 2021

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

75

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/318239

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն