Ցեղասպանագիտական հանդես=Journal of Genocide Studies=Журнал исследований геноцида
Khachatryan Shushan R., Хачатрян Шушан Р.
Haildé Edip and the Turkifi cation of the Armenian Children at Antoura Orphanage: Identifi cation of the Problem Field ; Халиде Эдип и туркификация армянских детей в приюте Антуры: обозначение проблемного поля
Հայտնի փաստ է, որ քրիստոնյա մանուկների իսլամացուﬓ Օսմանյան կայսրությունում ունեցել է երկար դարերի պատմություն։ Երևույթը տարբեր կտրվածքով ուսուﬓասիրվել և ուսուﬓասիրվում է՝ գիտական հանրույթին մատուցելով նորանոր բացահայտուﬓեր ու շերտեր: Քրիստոնյա երեխաների իսլամացմամբ զբաղվող կայսերական ինստիտուտը հայտնի էր դևշիրﬔի՝ քրիստոնյաներից վերցվող «արյան հարկի» ձևով, որի հետևանքով պատրաստվում էին ենիչերի զինվորականներ՝ սուլթանին ծառայելու համար, որոնք հայտնի էին իրենց հատուկ դաժանությամբ ու արյունարբու համբավով: Հետաքրքրական է, որ չնայած այն բանին, որ այդ ենիչերիական կորպուսն Օսմանյան կայսրությունում պաշտոնապես (սակայն, գուցե՝ մշակութային իմաստով՝ դեռ ոչ) դադարել էր գործել արդեն սկսած XVIII դարի սկզբից, այդուհանդերձ, քրիստոնյա երեխաների բռնի կրոնափոխությունները չդադարեցին։ Ավելի զարգացավ կրոնափոխության ինստիտուտի սոցիալական նշանակությունը, իսկ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների բռնի իսլամացուﬓ ու թրքացուﬓ իրականացվում էր թե՛ առօրեական ցաքուցրիվ կերպով, և թե՛ պետական վերնախավի ու ծառայողների կողﬕց՝ հատուկ ընտրելով ու իբրև ստրկական ուժ գործածելով։ Երկու դեպքում էլ հատկանշական էր բռնի կրոնափոխուﬓ ու բռնի ամուսնանալը հայ աղջիկների հետ: Այս շարքում յուրահատուկ ուշադրություն են գրավում թրքական պետական որբանոցները, որտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ հավաքվում էին հայ երեխաները՝ ﬔծամասնություն կազﬔլով առհասարակ քրիստոնյա երեխաների բազմության ﬔջ, և անցնում էին թե՛ ինքնության ջնջման, թե՛ հայ ինքնությունը մոռացության պարտադրելով՝ մուսուլմանական ինքնության սերմանման բռնի ճանապարհով։ Այսպիսի որբանոցներից էր Անթուրայի որբանոցը, որի պատմության և գաղափարական տարբեր շերտերին անդրադարձ կկատարվի սույն հոդվածով։
The article presents and analyses the Turkish intellectual Halidé Edip and her role in the state policy of Turkifi cation of Armenian children at the Antoura orphanage during the Armenian Genocide. The article compares the three known memoirs of Armenian orphans from Antoura (Garnik Banyan, Harutyun Alboyajyan, and Melqon Petrosyan) to that of Halidé Edip, and reveals essential diff erences, manipulations, as well as disguised facts by Edip that are collected and presented in the article. Thus, the research identifi es the problem fi eld relating to various aspects of Antoura orphanage by raising new questions, off ering explanations and new approaches, as well as highlighting issues that need to be researched further.
Статья касается турецкой интеллектуалки Халиде Эдип и ее роли в государственной политике тюркизации армянских детей в приюте Антуры во время Геноцида армян. В статье сравниваются три известных мемуара армянских сирот-антуровцев (Гарник Банян, Арутюн Албояджян и Мелкон Петросян) с воспоминаниями Халиде Эдип и выявляются существенные различия, манипуляции, а также замаскированные факты, которые собраны и представлены в статье. Настоящее исследование затрагивает проблемную область, относящуюся к различным аспектам деятельности приюта Антуры, поднимая новые вопросы, предлагая объяснения и новые подходы, а также акцентируя внимание на вопросы, которые станут предметом дальнейших исследований.
Երևան
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:273122
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Feb 15, 2022
Jul 15, 2021
58
https://arar.sci.am/publication/297583
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Խաչատրյան, Շուշան Ռ., Հալիդե Էդիփը և հայ երեխաների թրքացուﬓ Անթուրայի որբանոցում. պրոբլեմային դաշտի նշագծում | Feb 15, 2022 |
Պողոսյան, Նարեկ
Գալուստյան, Ռեգինա