Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Туманян Гарегин, Tumanyan Garegin

Title:

Հայկական լեռնաշխարհի կիմերական և սկյութական դամբարանների բաշխվածության հարցի շուրջ

Other title:

К вопросу о распределении киммерийских и скифских погребений Армянского нагорья ; On the Question of Distribution of Cimmerian and Scythian Sepulchres of the Armenian Highland

Creator:

Թումանյան, Գարեգին

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն

Uncontrolled Keywords:

բաշխվածություն ; հատկանիշ ; գրաֆիկ ; դամբանադաշտ ; դամբանային համալիր ; հուղարկավորման ծիսակարգ ; կիմերա-սկյութական մշակութային ընդհանրություն

Coverage:

235-245

Abstract:

Վերջին տասնամյակների հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որ Հայկական լեռնաշխարհի հուշարձանների համակարգում առանձնացվեն մի շարք դամբանային համալիրներ, որոնց, ամենայն հավանականությամբ, կարելի է համարել կիմերական կամ սկյութական: Առայժմ, մենք ընտրել ենք 67 դամբանադաշտերի 156 դամբարաններ, որոնցից յուրաքանչյուրում առկա են կիմերասկյութական մշակութային ընդհանրությանը բնորոշ հատկանիշներ կամ իրեր: Գիտական քննության ընթացքում ուղեկցող գույքի հետ հաշվի են առնվել նաև դամբանային համալիրների կառուցվածքային տարրերի, հուղարկավորման ծիսակարգի և զոհաբերությունների վերաբերյալ տվյալները: Մեզ հետաքրքրող դամբարաններն առանձնացնելու նպատակով ընտրել ենք կիմերական և սկյութական թաղման ծեսերին բնորոշ 40 հատկանիշ։ Դամբանային համալիրների համակողմանի ուսումնասիրության հիման վրա ստացել ենք դրանց բաշխվածության գրաֆիկը՝ ըստ «պարունակած» հատկանիշների քանակի: Մեր ընտրության համաձայն՝ նվազագույն հատկանիշների քանակը, որոնց առկայության դեպքում դամբարանը կարելի է համարել կիմերական կամ սկյութական, 3 է: Այդքան հատկանիշներ են գրանցվել 14 դամբարաններում: Դամբարանների բաշխվածության գրաֆիկական պատկերը դիտարկելիս պարզվում է, որ մեկ դամբարանում առկա հատկանիշների առավելագույն թվաքանակը 17 է: Այդքան հատկանիշ ունի միայն մեկ թաղման համալիր: Հայկական լեռնաշխարհի կիմերական կամ սկյութական յուրաքանչյուր դամբանային համալիր միջին հաշվով ներկայացված է մոտավորապես 7 հատկանիշով: Ընտրված դամբարաններից 13-ին վերաբերող հաղորդագրություններում տվյալներ չկան դամբանային կառույցների, թաղման ծիսակարգի կամ զոհաբերությունների մասին: Այսինքն՝ դրանցում իսպառ բացակայում են տեղեկությունները 10 հատկանիշների վերաբերյալ: Կարելի է եզրակացնել, որ դամբանային մի շարք համալիրներ իրականում ունեցել են շատ ավելի մեծ թվով հատկանիշներ: Археологические исследования последних десятилетий создали серьезные предпосылки для того, чтобы в системе памятников Армянского нагорья выделить ряд погребальных комплексов, которые, по всей вероятности, можно считать киммерийскими или скифскими. На сегодняшний день нами выделены 156 погребений из 67 могильников, в каждом из которых присутствуют признаки или предметы, характерные для киммерий-скоскифской культурной общности. Помимо сопровождающего инвентаря нами были учтены также данные о конструктивных элементах погребальных комплексов, погребальном ритуале и жертвоприношениях. Для выделения интересующих нас комплексов были выбраны 40 признаков, характерных для киммерийского и скифского погребальных обрядов. На основе изучения погребальных комплексов был составлен график их распределения в соответствии с числом имеющихся у них признаков. Согласно нашему выбору, минимальное число признаков, при наличии которых погребение можно считать киммерийским или скифским, равно 3-м. Именно такое число признаков было зарегистрировано в 14-и погребениях. При рассмотрении графического изображения распределения погребений выясняется, что максимальное число признаков, наличествующих в одном погребении, равно 17-и. Столько признаков имеет лишь один погребальный комплекс. Каждый киммерийский или скифский комплекс Армянского нагорья представлен в среднем примерно 7-ю признаками. В сообщениях, касающихся 13-и выбранных нами погребений, нет данных о погребальных конструкциях, погребальном ритуале или жертвоприношениях, то есть в них отсутствуют данные о 10-и признаках. Сказанное позволяет заключить, что ряд погребальных комплексов в действительности выделяется большим числом признаков. As a result of archaeological investigations of recent decades, serious preconditions were created to sort out a number of sepulchral complexes within the system of monuments of the Armenian Highland that can be regarded as Cimmerian or Scythian with high level of probability. So far, we have selected 156 sepulchres from 67 burial grounds, each of these having features or items typical for the Cimmerian-Scythian cultural commonality. During the scientific exploration, besides the accompanying inventory, consideration was given also to the data on structural elements of the sepulchral complexes, the funerary ritual and the sacrifices. For sorting out the complexes relevant to our interests, 40 features typical for the Cimmerian and Scythian funerary rites were selected. As a result of comprehensive exploration of burial complexes, we constructed a graph of their distribution by the number of features they possess. According to our selection, the minimal number of features that should be in place to consider the sepulchre as Cimmerian or Scythian was three. This quantity of features was observed in 14 sepulchres. The graph depicting the distribution of the sepulchres demonstrated that the maximal number of features in a single sepulchre was 17. Only one sepulchral complex had so many features. On average, each Cimmerian or Scythian sepulchral complex of the Armenian Highland was represented by around seven features. In the reports on 13 sepulchres that were selected, there were no any data on the sepulchral structure, funerary ritual or sacrifices, meaning that these reports were lacking any information about 10 features. An inference can be made that in reality, quite a few sepulchral complexes possessed significantly higher number of these features.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան