Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Давтян Смбат, Davtyan Smbat

Title:

Արփայի ստորին հոսանքում գտնվող մի շարք վայրերի տեղադրության հարցի շուրջ

Other title:

On the Issue of Localization of a Number of Sites along the Lower Course of the Arpa River ; К вопросу օ локализации ряда местностей в нижнем течении реки Арпа

Creator:

Դավթյան, Սմբատ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն ; Հայոց պատմություն

Uncontrolled Keywords:

Ստեփանոս Օրբելյան ; Աղթա այգի ; Դայեկի քար ամրոց ; Ծակուտ քար քարայր ; Արենի-1 քարայր ; Նորավանք ; Արփա գետ

Coverage:

246-259

Abstract:

XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» և միջնադարյան մի շարք վիմագրերի քննությամբ պարզվել է Արփա գետի ստորին հոսանքում գտնվող մի քանի վայրերի տեղադրությունը։ Արփայի հովտի այս հատվածը ձգվում է Նորավանք տանող կամրջից մինչև Արենի գյուղն ընկած մասը և ամբողջությամբ ծածկված է խաղողի այգիներով (թե՛ միջնադարում և թե՛ ներկայումս)։ Ըստ վերոհիշյալ աղբյուրների՝ խաղողի այգիները կազմել են մեկ միասնական զանգված և բաղկացած են եղել երեք մասից՝ Դայեկի քարի այգին (զբաղեցրել է վերին հատվածը), մեջտեղի այգին (կենտրոնական մասը) և «Աղթա» կոչված այգին (ստորին հատվածը)։ Այգիների տեղորոշման համար հիմք է դարձել Աղթան, որի տեղադիրքը և անվանումը փոփոխության չեն ենթարկվել առնվազն XIII դարից։ Դրա մասին են վկայում Արենի գյուղի բնակիչները, որոնք չեն ենթարկվել XVII դարի բռնագաղթին և, պատսպարվելով գյուղի մերձակա քարանձավներում ու ձորերում, կարողացել են հետագա սերունդներին փոխանցել տարբեր վայրերի անվանումները։ Այդ անվանումներից է նաև Աղթան, որի մասին գիտեն ոչ միայն տեղի բնակիչները. այգին հիշատակվում է նաև վերջին տասնամյակներում հրատարակված տեղեկատուներում և գրքերում։ Ուսումնասիրությունների միջոցով պարզվել է նաև Վայոց ձորի միջնադարյան ամրություններից մեկի՝ Դայեկի քարի տեղադիրքը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հնագիտական բացառիկ գտածոներով հայտնի և համաշխարհային հռչակ վայելող Արենի-1 քարայրը առնվազն XIII-XIV դարերում անվանվել է Ծակուտ քար կամ Ծակուտի քարի քարանձավ։ На основе данных историографа XIII в. Степаноса Орбеляна и средневековых лапидарных надписей удалось установить локализацию ряда местностей в долине реки Арпа. Описываемый отрезок долины реки Арпа тянется от моста по дороге к монастырю Нораванк до села Арени и полностью засажен виноградниками. Согласно вышеупомянутым источникам, виноградники составляли единую, непрерывную полосу, состоящую из трех участков – «виноградника Даеки кар» (занимал верхний участок), «среднего виноградника» (занимал центральный участок) и «виноградника Ахта» (занимал нижний участок). Взаиморасположение вышеотмеченных участков определялось местоположением виноградника «Ахта», географическое положение и название которого оставались прежними по крайней мере начиная с XIII века. О винограднике «Ахта» знают не только местные жители: виноградник под тем же названием упоминается также в различных географических справочниках и книгах, изданных в последние десятилетия. Благодаря проведенным исследованиям выявлено и уточнено расположение средневекового фортификационного сооружения «Даеки кар». Уникальная по своим археологическим находкам пещера Арени-1 еще в XIII-XIV веках была известна под названием «Цакут кар» («Дырявый камень»). The localization of several historical sites of the Arpa river valley was defined as a result of examination of writings of the 13th century historian Stepanos Orbelian and a number of Medieval epigraphs. This part of the Arpa valley, entirely covered by vineyards (both in the past and today), stretches from Areni village to the bridge leading to Noravank. According to the abovementioned sources, the vineyards formed a single unified landscape and consisted of three parts: the garden of Dayeki Qar (occupied the upper part), the middle garden (occupied the central part), and the Aghta Garden (occupied the lower part). The Aghta Garden, the name and location of which have not been changed since at least the 13th century, became the bases for localization of other two gardens. This is evidenced by inhabitants of the village of Areni, who did not succumb to the forced migration of the 17th century and having taken refuge in the caves and valleys near the village, were able to pass down to future generations various local place names. One of those names is "Aghta Garden," which is known not only to the locals, but is mentioned in books and brochures published in the recent decades. The investigation also revealed the location of the Dayeki Qar stone, one of the medieval fortresses of Vayots Dzor. This research also revealed that the world-famous Areni-1 cave, known for its unique archaeological findings, at least by the 13-14th centuries was called Tsakut Qar or the cave of Tsakut Qar.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան