Տարաս Շևչենկոյի հայ ծանոթները։The Armenian Acquaintances of Taras Shevchenko.
Թեև Տարաս Շևչենկոն չի եղել Կովկասում և Հայաստանում, ինչպես և Արևմտյան Ուկրաինայում, որտեղ նրա օրոք դեռևս հարատևում էր հայկական գաղթօջախը, բայց նա իր կյանքի տարբեր շրջաններում առնչվել է հայ ժողովրդի զանազան խավերի ներկայացուցիչների հետ: Դեռ մինչև աքսորվելը (1847 թ.) Տարաս Շևչենկոն կապեր է ունեցել լիտվական ու լեհական հայտնի նկարիչ, Վիլնյուսի գեղարվեստական դպրոցի պրոֆեսոր ու ղեկավար Յան (Հովհաննես) Ռուստեմի հետ, որի մոտ պատանի Տարասը ձեռք Է բերել նկարչի իր առաջին հմտությունները. ճանաչել է Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայի սաներ, թիֆլիսեցի Ստեփան Ներսեսովին (Ներսիսյան), աստրախանցի Մովսես Մելիքովին, նույն ակադեմիայի շրջանավարտ, հետագայում հանրահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես ) Այվազովսկուն, որի հետ ունեցած հանդիպումը նա նկարագրել է ինքնակենսագրական բնույթի «Նկարիչը» պատմվածքում։
Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա
oai:arar.sci.am:173315
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Aug 31, 2020
Jun 22, 2020
0
https://arar.sci.am/publication/190825
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Армянские знакомства Тараса Шевченко | Aug 31, 2020 |
Ա. Գ. Ասատրյան