Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Պավլո Տիչինային ուղղված Հովհաննես Հովհաննիսյանի այստեղ հրատարակվող նամակները ցույց են տալիս երկու բանաստեղծների՝ միմյանց նկատմամբ տածած խոր հետաքրքրությունը և նրանց ստեղծագործական առնչությունները։ Հովհաննես Հովհաննիսյանը, որի ստեղծագործությունները Պ. Տիչինայի թարգմանութամբ հրատարակված են ուկրաինական ամսագրերում, իր հերթին հրապուրված էր ուկրաինական պոեզիայի հարստությամբ ընդհանրապես և Տիչինայի քնարերգությամբ՝ մասնավորապես։ Կյանքի վերջին տարիներին նա սկսեց ուսումնասիրել ուկրաիներենը, որպեսզի իր սիրած բանաստեղծին կարդա ու թարգմանի բնագրից։ Ժամանակի ընթացքում Հովհաննիսյանի հետաքրքրությունը Տիչինայի պոեզիայի նկատմամբ աճում է. «...ես ծրագրել եմ Ձեր մասին գիրք գրել և Ձեր պոեզիայից մի քանի նմուշներ արդեն թարգմանել եմ», - գրում է նա Տիչինային 1929 թ. մայիսի 16-ին։ «Նոր ուղի» ամսագրի 1929 թ. չորրորդ համարում տպագրվում են Հովհաննիսյանի «Պավլո Տիչինա» հոդվածը և նրա չորս բանաստեղծությունների թարգմանությունները։ Հրապարակվող նամակների ֆոտոպատճենները շնորհակալությամբ ստացել ենք Պ. Տիչինայից։ Նամակների որոշ վնասված մասերում մեր կողմից վերականգնված բառերը վերցված են ուղիղ փակագծերի մեջ։ Նամակները տպագրվում են աննշան կրճատումներով։
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
oai:arar.sci.am:170685
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jun 21, 2022
Jun 22, 2020
0
https://arar.sci.am/publication/187993
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Три письма Иоаннеса Иоаннисиана Павло Тычине | Jun 21, 2022 |
С. Г. Амирян
Ռոբերտ Վայման