Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1961

Հատոր:

3-4

Պաշտոնական URL:


Վերնագիր:

Об одной урартской иероглифической надписи

Այլ վերնագիր:

Մի ուրարտական հիերոգլիֆ արձանագրության մասին։ On an Urartu Inscription in Hieroglyph.

Ստեղծողը:

Л. А. Барсегян

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)

Խորագիր:

History ; Auxiliary Sciences of History ; Ancient History ; Inscriptions; Epigraphy ; D History

Չվերահսկվող բանալի բառեր:

Բարսեղյան Լ. Ա. ; Barseghian L. A.

Ծածկույթ:

238-244

Ամփոփում:

Ուրարտական ցեղերի նյութական մշակույթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանի թագավորությունում IX դարի վերջում (մ. թ.ա.) ասորա-բաբելական գրի անմիջական ազդեցության տակ առաջացած սեպագրերի հետ միասին (ինչպես և նրանից առաջ) գոյություն է ունեցել հիերոգլիֆ գիրը։Ուրարտական հիերոգլիֆներ առաջին անգամ հայտաբերվել են Թոփրախ-Կալեի (Վան) պեղումների ժամանակ։Այստեղ հիերոգլիֆները մեծ մասամբ հանդիպում են կավե, բրոնզե ամանների, կարասների վրա և հանդես են գալիս ուղիղ, թեք, ալիքավոր գծերի, սպիրալների ու պատկերների ձևով։ Հրատարակելով իրեն հայտնի բոլոր հիերոգլիֆ նշանները, դեռևս 1907 թ. Լեհման -Հաուպտր գտնում էր, որ ուրարտական հիերոգլիֆները պետք է համարել խեթական թագավորությունից և Կնոսեից ներմուծված գրեր, որով օգտվում էին միմիայն ուրարտացիների մոտ գտնվող գերիները։ Ուրարտական հիերոգլիֆ գրի լավագույն օրինակներ հայտնաբերվեցին Կարմիր-բլուրի (Թեյշեբաինի) պեղումների ժամանակ։ Ուրարտական հիերոգլիֆ արձանագրության ամբողջական և առայժմ եզակի օրինակ է A կացարանում հայտաբերված 16 բրոնզե թասերից մեկի վրայի յոթ նշաններից բաղկացած արձանագրությունը։ Թասի վրա փորագրված նշանները տարբեր բովանդակության և բնույթի պատկերներ են։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1961-12-15

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան