Հրապարակման մանրամասներ:
«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Հրապարակման ամսաթիվ:
Հատոր:
Պաշտոնական URL:
Վերնագիր:
Основные этапы древнейшего земледелия в Армении
Այլ վերնագիր:
Ստեղծողը:
Աջակից(ներ):
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Խորագիր:
History ; Agriculture ; Ancient History ; D History
Չվերահսկվող բանալի բառեր:
Պիոտրովսկի Բ. Բ. ; Pyotrovsky B. B.
Ծածկույթ:
Ամփոփում:
Անդրկովկասում երկրագործությունը ծագել է շատ վաղ, դեռևս նեոլիթի շրջանում, դա հաստատվում և բացատրվում է բուսաբանական ուսումնասիրություններով։ Անդրկովկասը և նրա սահմանակից Առաջավոր Ասիայի մարզերը աչքի են ընկնում կուլտուրական հացաբույսերի տեսակների հարստությամբ, ինչպես նաև վայրի հացաբույսերի բազմազանությամբ։ Երրորդ հազարամյակի (մ. թ. ա.) էնեոլիթի բնակավայրերի պեղումները տալիս են հնագոլյն երկրագործության ցայտուն պատկերը։ Շենգավիթ բլրի բնակավայրում գտնված են հաճարի, ցորենի, գարու հատիկներ և հասկերի մնացորդներ։ Հատիկները գտնված են խառնուրդի ձևով, որը վկայում է ցորենի և գարու խառը ցանքի մասին։Անդրկովկասի էնեոլիթի կուլտուրայում երկրագործությունը զարգացել Է անասնապահության հետ։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տերիտորիայում պեղված շատ բնակավայրերում գտնված են խոշոր և մանր եղջերավոր անասունների, ընտելացրած ձիերի, խոզերի և շների ոսկորներ։Էնեոլիթի բնակավայրերի ավելի ուշ շրջանի նյութերի համեմատությունը վաղ շրջանի հետ ցույց է տալիս մանր եղջերավոր անասունների քանակային աճը, որը կապված է անասնապահության տեխնիկայի փոփոխության հետ։ Բնակավայրերին անմիջապես մոտ արոտավայրերը արդեն չէին կարող բավարարել կերի պահանջը, որի պատճառով ստիպված էին հոտը քշել բնակավայրից հեռու արոտավայրեր։ Անասնապահության այդ ձևը կապված Է ավելի պակաս պահանջկոտ և ավելի արագ տեղաշարժվող մանր եղջերավոր անասունների քանակի ավելացման հետ։Արտադրողական ուժերի զարգացման ցածր մակարդակի պայմաններում անասնապահությունը տալիս Էր ավելի մեծ հավելյալ մթերք, քան երկրագործությունը։ Երկրորդ հազարամյակի կեսերին Անդրկովկասում էնեոլիթի կուլտուրայի հիմքի վրա աճում Է անասնապահական ցեղերի (Կուրգան, Թրիալեթի, Կիրովական ) հարուստ կուլտուրա։
Հրատարակիչ:
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
Ստեղծման ամսաթիվը:
Տեսակ:
Ձևաչափ:
Թվայնացում:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան