Անորոշ դերբայի հետ «чтобы» շաղկապով միացող շարահյուսական կաոուցվածքներ
Քննարկվող շարահյուսական մոդելի կառուցվածքային զոդվածության աստիճանր ոչ բոլոր տարբերակներում է միատեսակ։ Այն մոդելները, որոնց մեջ ստորադասվող անորոշ դերբայով զուգորդումների համար որպես գերադաս բաո հանդես են գալիս մեկ ուղղությամբ կատարվող շարժում և տեղափոխություն ցույց տվող բայեր, ունեն ավելի կուո կաոուցվածք, որը մի շարք դեպքերում շաղկապի զեղչման և պարզ նախադասության մոդելի փոխակերպվելու հնարավորություն է ատեղծում (пришел, чтобы сказать —пришел сказать)։ Իսկ այն մոդելները, որոնց մեջ որպես գերադաս բաո հանդես են գալիս ոչ մեկ ուղղությամբ կատարվող շարժում և տեղափոխություն ցույց տվող, ինչպես նաև այլ իմաստային խմբերի պատկանող բայեր կամ եղանակիչ-ստորոգելիական բառեր, ունեն ավելի քիչ կուռ կաոուցվածք, որ ոչ այլ ինչ է, եթե ոչ պարտադիր կերպով «чтобы» շաղկապով զուգորդվող երկու հարաբերակից մասերի կապակցություն (гулял, чтобы рассеяться)։ Մեկ ուղղությամբ շարժում և տեղափոխություն ցույց տվող բայերր պահանջում են (ենթադրում են) պարագայական սահմանափակում նույն ուժով և որոշակիությամբ, ինչպես անցողական բայերը պահանջում են օբյեկտ (խնդիր)։
oai:arar.sci.am:109433
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jan 29, 2021
Mar 27, 2020
1
https://arar.sci.am/publication/120230
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Структурная схема синтаксических построений, осложненных инфинитивной конструкцией с союзом чтобы | Jan 29, 2021 |
Марина Морлян
Лилит Тигранян