Քո հաշվից այս հրատարակությունն անհասանելի է։ Եթե ունես առավել արտոնյալ հաշիվ օգտագործիր դա, կամ դիմիր այն հաստատությանը, որը կապված է այս թվային գրադարանի հետ։
Х. Г.
Статья
«ԷՄԻՆՅԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ»` հրատարակություն Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի (Մոսկվա)։ Լույս է տեսել 1901–1913-ին (9 գիրք), Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում և Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ. Խալաթյանց (հ. 1—8), Կ. Կոստանյան (հ. 9)։ Ժողովածուն հրատարակվել է Մ. Էմինի կտակած գումարով։ Մեծապես նպաստել է հայ ազգագրության և բանահյուսության հավաքման, հրատարակման և ուսումնասիրման գործին։«Էմինյան ազգագրական ժողովածու»–ի շնորհիվ հրապարակ եկան բանահյուսական-ազգագրական նշանավոր հավաքածուներ՝ Ալ. Մխիթարյանցի «Փշրանք Շիրակի ամբարներից», Ս. Հայկունու «Ժողովրդական վեպ և հեքիաթ», «Հայ֊քրդական վեպ», «Ժողովրդական երգ, առած, ասացվածք, հանելուկ, երդում, օրհնանք, անեծք և այլն»։ Գրի են առնված «Սասնա ծռեր»–ի 4 պատում, ժողովրդական վեպերի ու սիրավեպերի 32 պատում, 117 հեքիաթ ու առակ, 276 երգ, 7861 առած, ասացվածք, հանելուկ ևն։ Մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճառյանի «Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ», «Հայ բարբառագիտություն», «Հայերեն գավառական բառարան» աշխատությունները։ « Էմինյան ազգագրական ժողովածու»-ն հրապարակել է նաև ազգագրական, բանահյուսական, թարգմանական աշխատություններ։
Էմինեան ազգագրական ժողովածու
1908
Է
Խմբ.՝ Գ. Խալաթեանց (1901-1911) ; Կ. Կոստանեան (1913)
II
pdf
oai:arar.sci.am:106823
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
May 3, 2023
Mar 27, 2020
18
https://arar.sci.am/publication/117131
RDF
OAI-PMH
Г. Х. Խմբ.՝ Գ. Խալաթեանց (1901-1911) Կ. Կոստանեան (1913)
К. К. Խմբ.՝ Գ. Խալաթեանց (1901-1911) Կ. Կոստանեան (1913)
Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն Ընդունել