Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Суварян Юрий, Suvaryan Yuri

Title:

Դարձյալ տնտեսության-գիտության-կրթության սիներգիկ փոխառնչությունների և գիտության արդյունավետության մասին

Other title:

Опять о синергетических взаимосвязах экономики, науки, образования и эффективности науки ; Again on Synergic Interactions of Economy-Science-Education and the Efficiency of Science

Creator:

Սուվարյան, Յուրի

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Subject:

Տնտեսագիտություն

Coverage:

149-170

Abstract:

Սույն հրապարակումը նշված թեմայով հեղինակի երրորդ աշխատությունն է։ Առաջինը «Տնտեսություն, գիտություն, կրթություն» մենագրությունն է (Ե., «Գիտություն», 2014), հաջորդը՝ «Գիտության և գիտատեխնիկական գործունեության կառավարման համակարգի բարեփոխման գերակայությունները» (ՀՀ ԳԱԱ Զեկույցներ, 2025, հատոր 125, թ. 2) հոդվածը։ Սույն աշխատանքը վերջինիս լրամշակված տարբերակն է։ Երկրում գիտատեխնոլոգիական վերելքի, որակյալ տնտեսական աճի, թողարկված արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացման, հուսալի արտաքին անվտանգության ապահովման համար օբյեկտիվ անհրաժեշտություն է տնտեսության, գիտության և կրթության սիներգիկ փոխառնչությունների հաշվառմամբ համակցված ռազմավարական կառավարումը։ Այդ համակարգում իբրև պետական կարգավորման գործիք հարկ է կիրառել պետական պատվերը։ Ըստ այդմ՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների ֆինանսավորման ծավալի շուրջ 2/3-ը նպատակահարմար է հատկացնել գիտության առավելապես պետական պատվերի կատարմանը, 1/3-ը՝ դրամաշնորհային ծրագրերի իրագործմանը։ Էական է խրախուսական միջոցներ գործադրել գործարար կառույցներին գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավելու և ավելացնելու գիտության ֆինանսավորման ու նորաստեղծության հնարավորությունները։ Գիտական ստորաբաժանումների և գիտաշխատողների գործունեությունը նախընտրելի է գնահատել պետական պատվերի կատարման, գիտական արդյունքների և միջազգային ու հայրենական գիտական հանդեսներում հրապարակումների չափանիշներով։ Գիտության և գիտատեխնիկական գործունեության արդյունավետությունը հնարավոր է գնահատել առաջարկվող մասնակի և ամփոփ ցուցանիշներով։ Գիտության առաքելության ամբողջական իրագործման նպատակով տրամաբանական է ՀՀ հանրային կառավարման կառուցվածքում կազմակերպել գիտության և տեխնոլոգիաների նախարարություն (կամ պետական կոմիտե), որի առանցքային գործառույթներից է գիտահետազոտա-կան գործունեության, տեխնոլոգիական զարգացման ու նորաստեղծության համակարգումը։ Հաշվի առնելով, որ գիտությունն ու կրթությունն ունեն ներհատուկ և յուրօրինակ խնդիրներ, նպատակահարմար է դրանց գործունեությունը կարգավորել առանձին օրենսդրական ակտերով։ Առաջարկված երաշխավորությունների իրագործումը մեր հանրապետությունում հնարավորություն կընձեռի գիտությունը գիտության և կրթության համար հայեցակարգից իրական անցում կատարել գիտությունը գիտության, տեխնո-լոգիաների և կրթության համար հեռանկարային հայեցակարգին։
This publication is the author’s third work on the mentioned topic. The first is the monograph "Economy, Science, Education" (Yerevan, "Gitutyun", 2014), and the next is the article "Priorities of Reforming the Management System of Science and Scientific and Technical Activities" (Reports of the NAS RA, 2025, vol. 125, N 2). This article is a revised version of the latter. For the scientific and technological upsurge in the country, quality economic growth, increasing the international competitiveness of the manufactured products, and ensuring reliable external security, it is an objective necessity to combine strategic management with the consideration of synergistic interactions between the economy, science, and education. In this system, it is necessary to use the state order as a state regulation tool. Accordingly, it is advisable to allocate about 2/3 of the volume of financing for fundamental and applied research to the fulfillment of the state order for science, and 1/3 to the implementation of grant programs. It is essential to use incentive measures to encourage business structures to engage in scientific and technical activities and increase the possibilities of financing science and innovation. The activities of scientific departments and researchers are preferably evaluated by the criteria of the fulfillment of the state order, scientific results, and publications in international and domestic scientific journals. The effectiveness of science and scienti-fic and technical activities can be assessed by the proposed partial and summary indicators. In order to fully implement the mission of science, it is advisable to organize a Ministry of Science and Technology (or State Committee) in the public administration structure of the Republic of Armenia, one of the key functions of which is the coordination of scientific re-search activities, technological development, and innovation. Taking into account that science and education have inherent and unique problems, it is advisable to regulate their activities with separate legislative acts. The implementation of the proposed recommendations will enable our republic to make a real transition from the concept of science for science and education to the perspective concept of science for science, technology, and education.
Данная публикация является третьей работой автора по указанной теме. Первой была монография «Экономика, наука, образование» (Е., «Гитутюн», 2014), следующей – статья «Приоритеты реформирования системы управления наукой и научно-технической деятельностью» (Доклады НАН РА, 2025, т. 125, N 2). Настоящая статья является переработанной версией последней. Для научно-технического подъема страны, качественного экономического роста, повышения международной конкурентоспособности производимой продукции и обеспечения надежной внешней безопасности объективной необходимостью является сочетание стратегического управления с учетом синергического взаимодействия экономики, науки и образования. В этой системе необходимо использовать государственный заказ как инструмент государственного регули-рования. Соответственно, целесообразно выделить около 2/3 объема финансирования фундаментальных и прикладных исследований на выполнение государственного заказа в сфере науки и 1/3 на реализацию грантовых программ. Необходимо использовать сти-мулирующие меры в целях поощрения бизнес-структур к участию в научно-технической деятельности и расширения возможностей финансирования науки и инноваций. Деятельность научных отделов и исследователей предпочтительно оценивать по критериям вы-полнения государственного заказа, научных результатов и публикаций в международных и отечественных научных журналах. Эффективность науки и научно-технической деятельности может быть оценена с помощью предложенных частичных и сводных показателей. Для полноценного выполнения миссии науки целесообразно организовать в структуре государственного управления Республики Армения Министерство науки и тех-нологий (или Государственный комитет), одной из ключевых функций которого должна быть координация научно-исследовательской деятельности, технологического развития и инноваций. Исходя из того, что наука и образование имеют свои собственные и уникальные проблемы, целесообразно регулировать их деятельность отдельными законодательными актами. Реализация предложенных рекомендаций позволит нашей республике осуществить реальный переход от концепции науки для науки и образования к перспективной концепции науки для науки, техники и образования.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան