Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2026

Համար:

1

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Galstyan Nelli, Галстян Нелли

Վերնագիր:

Պատերազմի թեման Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» և «Վեսլի Ջեքսոնի արկածները» վեպերում

Այլ վերնագիր:

Theme of War in the Novels of Wiliam Saroyan "The Human Comedy" and "The Adventures of Wesley Jackson" ; Тема войны в романах Уильяма Сарояна «Человеческая комедия» и «Приключения Весли Джексона»

Ստեղծողը:

Գալստյան, Նելլի

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Խորագիր:

Բանասիրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

հիշողություն ; պատերազմ ; ժամանակ ; տարածություն ; հոգեկերտվածք

Ծածկույթ:

152-162

Ամփոփում:

Վիլյամ Սարոյանը քսաներորդ դարի համաշխարհային գրականության ականավոր դեմքերից է, որի ստեղծագործությունների հիմնական առանցքը մարդկային բարությունն ու սերն են: Հեղինակն ինքն էլ նշում է՝ եթե մի բան կա, որ դրդել է իրեն գրել, այն է, որ ինքը քաջ գիտակցում է՝ մարդը մարդու եղբայրն է: Հենց այս սկզբունքի իրացմամբ էլ նա փորձում է կյանքում գտնել այն, ինչն իր համար հավերժական ու բարձր արժեք է: Գրողի մարդասիրական գաղափարներն ուղղակի պարուրված են փիլիսոփայական խտացումներով:
Wiliam Saroyan is one of the outstanding figures of American and world literature of the twentieth century, whose works revolve around human kindness and love. The author himself notes that if there is one thing that motivated him to write, it is that he is well aware that man is a brother to man. It is through the implementation of this principle that he tries to find in life what is an eternal and high idea for him.
Уильям Сароян – один из выдающихся представителей американской и мировой литературы ХХ века, произведения которого посвящены теме человеческой доброты и любви. Сам автор отмечает, что его побудило к литературному творчеству осознание того, что человек человеку – брат. Именно через реализацию этого принципа У. Сароян пытается найти в жизни то, что является для него вечной и высокой идеей.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան