Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2025

Համար:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Hovhannisyan Nazik, Оганесян Назик

Վերնագիր:

Բարբառային բառերի հավելումներ «Հանդէս բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարաններում (XIV, XVI, XVIIIդարեր)

Այլ վերնագիր:

Additions of Dialect Words in Handwritten Dictionaries Entitled "Handēs Banasteghtsats" (14th, 16th, 18th Centuries) ; Дополнения диалектных слов в рукописных словарях, озаглавленных "Handēs Banasteghtsats" (XIV, XVI, XVIII вв.)

Ստեղծողը:

Հովհաննիսյան, Նազիկ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Խորագիր:

Բանասիրություն

Ծածկոյթ:

148-160

Ամփոփում:

Ամփոփում – «Հանդես բանաստեղծաց» խորագրով ձեռագիր բառարանները, ըստ Մա-տենադարանի (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինս-տիտուտ) ձեռագրացուցակների, թվագրվում են XII դարով, սակայն հավանական է, որ դրանք կազմվել են XI–XII դարերում՝ հաշվի առնելով IX–XI դարերում ստեղծված կրթա-կան կենտրոնների գործունեությունը։ Հայտնի է, որ շատ ձեռագրեր ընդօրինակվել են կրթության և գրչության արվեստի կենտրոններում։ Գրիչները փորձել են հարազատ մնալ բնօրինակին, քանի որ ձեռագիրը ճշգրիտ ընդօրինակելը չգրված օրենք էր, բայց նրանք դա նաև արել են լեզվի իմացության մակարդակին համապատասխան, և, այդուհան-դերձ, չի կարելի բացառել միջավայրի լեզվի ազդեցությունը։ Հետևաբար, հավանական է, որ ձեռագրերն ընդօրինակողները բառարաններում ավելացրել կամ ներառել են այն-պիսի բառեր, որոնք, իրենց կարծիքով, հեշտությամբ են հիշվում կամ կարող են առա-վելագույն պատկերացում տալ որևէ երևույթի, գործողության, բնութագրի մասին, կամ էլ պարզապես հավելել և լրացրել են իրենց իմացածը։ Հոդվածում քննվում են բարբառա-յին բառեր, որոնք ներառվել են XII դարից հետո վկայվող ձեռագրերում։ Բառարանային տվյալների վերլուծությամբ փորձ է արվում արձանագրելու, որ կա՛մ բարբառային բա-ռերն ավելացրած ընդօրինակողը պատկանել է որոշակի բարբառ ներկայացնող տա-րածքի, կա՛մ ձեռագիրն ընդօրինակվել է այդ տարածքում։ Abstract – Handwritten dictionaries "Handēs Banasteghtsats", according to the catalogs of manuscripts of the Matenadaran (Mesrop Mashtots Reseatch Institute of Ancient Manuscripts), date back to the 12th century, but it is considered probable that they were compiled in the 10th–11th centuries, perhaps taking into account the activities of educational centers, created in the 9th–11th centuries. It is known that many manuscripts were copied in centers of edu-cation and the art of writing. The scribes tried to remain close to the original, because being closer to the original of the manuscript was an unwritten law, but they also copied according to the level of language proficiency, and the influence of the language of the environment cannot be ruled out. Therefore, it is likely that copyists of manuscripts added or included in dictionaries words that, in their opinion, are easy to remember or that can give the maximum idea about a phenomenon, action, characteristic, or simply added and supplemented what they knew. The article examines dialect words that were included in manuscripts dating after the 12th century. By analyzing dictionary data, an attempt is made to document that either the copyist who added the dialect words belonged to the area representing a particular dialect, or the manuscript was copied in that area. Аннотация – Рукописные словари «Handēs Banasteghtsats», по каталогам рукописей Ма-тенадарана (Научно-исследовательский институт древних рукописей имени Месропа Маштоца), датируются XII веком, но считается вероятным, что они были составлены в X–XI веках, возможно, с учетом деятельности учебно-образовательных центров, созданных в IX–XI вв. Известно, что многие рукописи копировались (переписывались) в подобных центрах. Переписчики старались сохранять близость к оригиналу, что являлось неписа-ным законом, но они также переписывали (копировали) в соответствии с уровнем владе-ния языком, посему нельзя исключать влияние языка среды обитания. Поэтому вполне вероятно, что переписчики рукописей добавляли либо включали в словари слова, кото-рые, по их мнению, легко запоминаются или позволяют составить представление о явле-нии, действии, характеристике, или добавляли то, что знали. В статье рассматриваются диалектные слова, которые были включены в рукописи, датированные после XII века. На основе анализа словарных данных предпринята попытка зафиксировать, что либо пере-писчик, добавлявший диалектные слова, был родом из области, представляющей опре-деленный диалект, либо рукопись была скопирована в этой области.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան