Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

3

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Petrosyan Knarik, Петросян Кнарик

Title:

Հայոց եկեղեցու դերը Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենիքին Սփյուռքի աջակցության կազմակերպման գործում

Other title:

The Role of the Armenian Church in Organizing Diaspora Support for the Homeland Affected by the Spitak Earthquake ; Роль армянской церкви в организации содействия, оказанного диаспорой пострадавшей от Спитакского землетрясения родине

Creator:

Պետրոսյան, Քնարիկ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Subject:

Պատմություն եւ քաղաքագիտություն

Coverage:

52-67

Abstract:

Խորհրդային Միության փլուզումը և Հայաստանի անկախության հռչակումը լայն հնարավորություններ ստեղծեցին եկեղեցական կյանքի ակտիվացման համար: Աշ-խուժացավ եկեղեցական, միաբանական, թեմական, հոգևոր-մշակութային կյանքը, կա-ռուցվեցին նոր եկեղեցիներ ու վանքեր, հիմնվեցին նոր թեմեր: 1988–1991 թթ. ընթաց-քում Մայր Աթոռի գործունեության մեջ առաջնահերթ դարձավ 1988 թ. Սպիտակի երկ-րաշարժի աղետյալներին մարդասիրական օգնություն հասցնելու գործը: Կարևորվեցին նաև աջակցությունը նորանկախ Հայաստանի Հանրապետությանը, Արցախյան պայքա-րին ու արցախահայությանը, հայ ժողովրդի հոգևոր կարիքների բավարարումը, հայա-պահպանությունը Սփյուռքում, ազգային արժեքների սերմանումն ու արմատավորումը հայության մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին էական դեր ունեցավ հատկապես Սփյուռքի և միջազգային կառույցների կողմից Հայ Եկեղեցու հասցեով Հայաստանին հատկաց-ված մարդասիրական օգնությունը բաշխելու, երկրաշարժից տուժած Ստեփանավան քաղաքի վերաշինության, Ադրբեջանից բռնագաղթած հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու հարցում: Հետագայում մարդասիրական օգնության ծրագրերը վերածվե-ցին երկարաժամկետ զարգացման ծրագրերի, որոնց իրականացման գործում ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անմասն չմնաց: Համահայկական ուղղվածություն ունե-ցող կարևորագույն խնդիրներում մեծ էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Երկրորդի դերակատարությունը. նրանք պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներում արծարծվող արմատական քննարկում-ների ընթացքում աշխարհի հայերին ուղղված համատեղ հայտարարություններով ուղե-նշեցին և կյանքի կոչեցին հայրենիքի վերականգնմանն ու վերաշինությանը միտված ծրագրեր: Հայոց Եկեղեցու հայրապետների միասնական ու նպատակային համագոր-ծակցությունն օրինակ ծառայեց համայն հայության համար, որը ոչ միայն համախմբվեց Եկեղեցու շուրջը, այլև հսկայական ռեսուրսներ ներդրեց աղետի գոտու վերականգնման, հայրենակիցներին աջակցելու, հայրենիքի վերելքի և հզորացման համար: Abstract – The collapse of the Soviet Union and the declaration of Armenia's independence opened up wide opportunities for the revival of church life. Church, monastic, diocesan, spiritual and cultural life became more active, and new churches and monasteries were built and reopened, as well as new dioceses were founded. During 1988-1991, the Mother See prioritized in its activities the provision of humanitarian aid to the victims of the 1988 Spitak earthquake supporting the newly independent Republic of Armenia, Artsakh liberation strug-gle and the Armenians from Artsakh, meeting the spiritual needs of the Armenian people, preserving the Armenian identity in the Diaspora, and instilling and spreading national values among the Armenian people. The Armenian Apostolic Church played a crucial role, especially in the distribution of humanitarian aid allocated to Armenia addressed to the Armenian Church by the Diaspora and international organizations, furthermore in the reconstruction of the earthquake-affected city of Stepanavan, and in the extremely commendable work of pro-viding assistance to displaced compatriots. Later, the humanitarian aid programs turned into long-term development programs, and the Armenian Apostolic Holy Church did not remain uninvolved in their implementation. Catholicos of All Armenians Vazgen I and Catholicos of the Great House of Cilicia Karekin II played an important role in the most important pan-Armenian affairs. Through regular meetings, radical discussions and joint statements addres-sed to all Armenians, they outlined and implemented programs aimed at the restoration and reconstruction of the Homeland. The joint and purposeful cooperation of the two Catholicos served as an example for the entire Armenian people, who not only rallied around the Armenian Church, but also invested huge resources in restoring the disaster zone, supporting their compatriots, and raising and strengthening the independent Homeland. Аннотация – Распад Советского Союза и провозглашение независимости Армении от-крыли широкие возможности для активизации церковной жизни. Активизировалась церковная, монашеская, епархиальная, духовно-культурная жизнь, были построены но-вые церкви и монастыри, основаны новые епархии. В 1988–1991 гг. для Первопре-стольного Святого Эчмиадзина приоритетной задачей стало оказание гуманитарной по-мощи пострадавшим от Спитакского землетрясения 1988 г., содействие независимой Республике Армения, Арцахской борьбе и арцахским армянам, удовлетворение духовных потребностей армян, сохранение армянства в Диаспоре. Армянская Апостольская церковь сыграла важную роль особенно в распределении гуманитарной помощи, предостав-ленной Армении Диаспорой и международными структурами, восстановлении города Степанаван, пострадавшего от землетрясения, оказании помощи депортированным из Азербайджана соотечественникам. В дальнейшем программы гуманитарной помощи пре-вратились в долгосрочные программы развития, в реализации которых Армянская Апо-стольская церковь также не осталась в стороне. В важнейших делах общеармянской на-правленности огромную роль сыграли Католикос Всех Армян Вазген I и Католикос Вели-кого Дома Киликийского Гарегин II, наметившие и претворившие в жизнь программы, направленные на восстановление Родины. Совместное и целенаправленное сотрудниче-ство двух католикосов послужило примером для всего армянства, которое не только сплотилось вокруг Армянской церкви, но и вложило огромные ресурсы в восстановление зоны бедствия, в поддержку соотечественников, в укрепление независимой Родины.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան