Object structure

Journal or Publication Title:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Date of publication:

2025

Volume:

28

Number:

2

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Additional Information:

Grigoryan Ashot Haykazun

Title:

Պաշտամունքային կառույցների նախատիպերի մի շարք հարցեր Գառնիի և Մուսասիրի տաճարների օրինակով

Other title:

A Number of Questions of Prototypes of Religious Buildings, on the Example of the Temples of Garni and Musasir

Creator:

Գրիգորյան, Աշոտ Հայկազուն

Subject:

Ճարտարապետություն

Uncontrolled Keywords:

Գառնի ; Մուսասիր ; տաճար ; թաղ ; խոյակ ; երթիկ ; խորհրդանշան ; Հայկական լեռնաշխարհ

Coverage:

189-204

Abstract:

Նախաբան․ Ներկայացվող սրահավոր, ճակտոնով և հատակագծային քառանկյան չորս կողմերում վեր խոյացող սյունաշարքով պաշտամունքային կառույցներից (պահպանված) լավագույն օրինակ է Գառնիի հեթանոսական տաճարը: Հոդվածում Գառնիի և Մուսասիրի տաճարների համեմատական վերլուծությամբ փորձ է արվում պարզել և հիմնավորել դրանց հորինվածքային նախատիպերի նմանությունն ու տեղական ծագումը։ Մեթոդներ և նյութեր․ Աշխատանքում կիրառվել են պատմահամեմատական, ինչպես նաև սկզբնաղբյուրների համադրության և վերլուծության մեթոդները։ Վերլուծություն․ Կատարվել են Գառնիի և Մուսասիրի տաճարների տարածաչափական ուսումնասիրություններ, ինչպես նաև հատակագծային և ընդհանուր կերպարային վերլուծություններ։ Արդյունքներ․ Ուսումնասիրության մեջ համեմատական վերլուծությունների արդյունքում շրջանառության մեջ է դրվել այն տեսակետը, որ Գառնիի և Մուսասիրի տաճարների հորինվածքային ձևերի նախատիպերը գտնվում են Հայկական լեռնաշխարհում, դրանք տեղական, հայկական ծագում ունեն և սերվում են մեր նախահայրերի բնապաշտական ընկալումներից:
Introduction: The best preserved example of a religious building with a hall, pediment and colonnade rising on all four sides of a quadrangular plan is the pagan temple of Garni. The article attempts to clarify and substantiate the similarities of their compositional prototypes and local origin through a comparative analysis of the volumetric-spatial solutions of the temples of Garni and Musasir. Methods and materials: We have used historical-comparative methods, as well as methods of analyzing primary sources. Analysis: Volumetric-spatial and artistic-decorative studies of the temples of Garni and Musasir were conducted. Results: As a result of the comparative analysis, the study substantiates that the prototypes of the compositional forms of the temples of Garni and Musasir found in the Armenian Highlands have a local origin and are inherited from the natural-philosophical ideas of our ancestors.

Type:

Հոդված

Format:

pdf

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան