Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2025

Volume:

2 (25)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Tarverdyan Satenik, Тарвердян Сатеник

Title:

Քրդալեզու մամուլի անդրադարձը Արցախյան երրորդ պատերազմին (2020-2023 թթ․) (Kurdistan24, Rûdaw)

Other title:

The Kurdish-Language Media Coverage of the Third Artsakh War (2020-2023) (Kurdistan24, Rûdaw) ; Освещение третьей Арцахской войны в курдской прессе (2020-2023) (Kurdistan24, Rûdaw)

Creator:

Թարվերդյան, Սաթենիկ

Subject:

Արևելագիտություն

Uncontrolled Keywords:

քրդալեզու լրատվական կայքեր ; Արցախյան երրորդ պատերազմ ; Լեռնային Ղարաբաղ ; «Կարմիր Քրդստան» ; սիրիացի զինյալներ ; թուրքական ներգրավվածություն ; ադրբեջանական հարձակում ; հակամարտություն ; ռազմական գործողություններ

Coverage:

196-214

Abstract:

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել Արցախյան երրորդ պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ քրդալեզու մամուլում հրապարակված հոդվածները։ Հոդվածում ներկայացված են քրդերենի հյուսիսային բարբառով՝ կուրմանջիով, հրապարակված հոդվածների մշտադիտարկման արդյունքները։ Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրելու Իրաքյան Քրդստանի հիմնական լրատվական կայքերում (Kurdistan24, Rûdaw) հրապարակված հոդվածների բովանդակությունը, հոդվածագիրների եզրակացությունները՝ հաշվի առնելով այս կայքերի բարզանիական և թալաբանիական ուղղվածությունը։ Խնդիրներից մեկն է նաև ուսումնասիրել, թե որքանով են հոդվածագիրները հիշատակել «Կարմիր Քրդստանի» մասին՝ հաշվի առնելով դրա՝ Արցախի տարածքում լինելու հանգամանքը։ Աշխատանքը հիմնված է բովանդակության որակական, խոսույթի քննական, իմաստաբանական վերլուծության և համեմատական մեթոդների վրա։ Այս աշխատանքի արդիականությունը ապահովվում է այն փաստով, որ քրդական մեդիան արձագանքել է Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողություններին և ակտիվորեն հրապարակումներ կատարել, իսկ այս հոդվածը հայկական գիտական դաշտում այդ հրապարակումների ուսումնասիրությունն է։ Ուսումնասիրությունը կատարելով՝ եզրահանգել ենք, որ քրդական հանրությունը շարունակում է հետաքրքրվել Արցախի տարածքում հայ-ադրբեջանական բախումներով, Թուրքիայի ներգրավվածությամբ, հարցի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքով և որոշակի կարծիք փոխանցել մեդիայի հրապարակումների մակարդակով, ինչպես նաև այդ թեմայի շուրջ տեղեկատվություն ապահովել քրդական հանրության համար։ Որոշ հոդվածներում Արցախի տարածքում Սովետական Միության ժամանակաշրջանում գոյություն ունեցող, այսպես կոչված, «Կարմիր Քրդստանին» անդրադառնալով, հակիրճ ներկայացնելով՝ նրանք ցույց են տալիս, որ, թեպետ պատմության մեջ կարճ կյանք ունեցող քրդական «ինքնավարության» (1923-1929), այն գոյություն է ունեցել և շարունակում է «կենդանի մնալ» ժամանակակից քրդերի հասարակական և քաղաքական խոսույթում։
This topic examines news articles published on the Kurdish-language websites regarding the Third Artsakh War and the events following it. We analysed the content of news websites’ articles published in the Kurdish Northern Kurmanji dialect on the Third Artsakh war. Central question is to study a content analysis of publications, conclusions by the authors of the news articles of the major news websites in Iraqi Kurdistan (Kurdistan24, Rûdaw) that have pro-Barzani and partly pro-Talabani strategy, and whether the reporters mentioned "Red Kurdistan", taking into account the fact that it had been located in the territory of Artsakh. The methodological foundation of this research is based content qualitative analysis, critical discourse, semiotic analysis and comparative methods. The relevance of the research is defined by the importance of news articles regarding the military operations between Armenia and Azerbaijan taking place in the territory of Artsakh published in the Kurdish media, and this article is a study of those publications in the Armenian scientific field. The study concludes that the Kurdish press continues to be interested in Armenia-Azerbaijan conflict in Artsakh, Turkey's involvement, the international community's attitude towards the issue, and to convey an opinion within media, as well as to provide some information on this topic to the Kurdish audience. In some articles, there was brief information about the so-called "Red Kurdistan" that existed in the territory of Artsakh during the Soviet Union. Although the Kurdish "autonomy" (1923-1929) was short-lived in history, the Kurdish media authors highlight and remind about it. The history of so-called "Red Kurdistan" continues to "remain alive" in the social and political discourse of modern Kurds.
Целью данной статьи является рассмотрение статей, опубликованных в курдской прессе и посвященных Третьей Арцахской (Карабахской) войне и последовавшим за ней событиям. В статье представлены результаты мониторинга публикаций, выполненных на северном диалекте курдского языка — курманджи. Для достижения данной цели была поставлена ключевая задача изучить содержание статей, опубликованных на основных новостных сайтах Иракского Курдистана (Kurdistan24, Rûdaw) и выводы авторов статей с учётом пробарзанийской и отчасти проталабанийской направленности этих ресурсов. Одной из задач также является изучение того, в какой степени в этих публикациях упоминается «Красный Курдистан», учитывая его историческое расположение на территории Арцаха. Методологическую основу исследования составляют качественный анализ контента, критический дискурс, семиотический анализ и сравнительные методы. Актуальность данной работы обусловлена тем, что курдские СМИ внимательно следили за военными действиями, происходящими в Арцахе, и активно публиковали информацию, а данная статья представляет собой исследование этих публикаций в армянской научной сфере. В ходе исследования мы пришли к выводу о том, что курдская община продолжает интересоваться армяно-азербайджанскими столкновениями на территории Арцаха, вовлеченностью Турции, отношением международного сообщества к этому вопросу, а также доносить определенное мнение на уровне публикаций в СМИ, а также предоставлять информацию по этой теме курдской общине. В некоторых статьях, кратко описывается так называемый «Красный Курдистан», существовавший на территории Арцаха во времена Советского Союза. В них также отмечается, что, хотя курдская «автономия» (1923-1929) просуществовала недолго в истории, информация о ней подчёркивается и напоминается и продолжает «оставаться живым» в общественном и политическом дискурсе современных курдов.

Place of publishing:

Երևան

Publisher:

«Արցախ» հրատ.

Type:

Ամսագիր

Format:

pdf