Ցույց տուր կառուցվածքը

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լեզու և լեզվաբանություն= Язык и языкознание= Language and linguistics

Հրապարակման ամսաթիվ:

2025

Համար:

1

ISSN:

1829-0183

Լրացուցիչ տեղեկություն:

Galstyan A. V., Arshakyan T., Галстян А. В., Аршакян Т.

Վերնագիր:

Եղանակավորման ըմբռնումը լեզվաբանական ուսումնասիրոթյունների հարացույցում

Այլ վերնագիր:

The perception of modality wuthinthe linguistic paradigm ; Восприятие модальности в лингвистической парадигме

Ստեղծողը:

Գալստյան, Աշոտ ; Արշակյան, Թամարա

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Վազգեն Համբարձումյան (2003-)

Խորագիր:

Լեզվաբանություն

Չվերահսկվող բանալի բառեր:

մոդալ տրամաբանություն ; եղանակավորման կարգեր ; եղանակավորող իմաստներ ; արտահայտության բովանդակություն և եղանակավորում ; իմացաբանական և դեոնտիկ եղանակավորում ; ցանկության, հեռաբանական, կամային և քանակական եղանակավորում

Ծածկույթ:

3-16

Ամփոփում:

Հոդվածում ներկայացված է լեզվաբանության և տրամաբանության մեջ եղանակավորման կարգերի հասկացական դաշտերի հնարավոր սահմանազատումը: Առանձնացվել և համադրվել են տրամաբանության մեջ եղանակավորման հիմնական հասկացական հարացույցները: Դիտարկվել է եղանակավորման զարգացմանն առնչվող խնդրի վերաբերյալ լեզվաբանների կողմից առաջարկված սահմանումները, ըմբռնումները, լեզվաբանության մեջ եղանակավորման ճանաչողական և գործաբանական տեսակետների տարբերակները, ինչպես նաև համադրվել են լեզվամտածողության և եղանակավորման (ենթա)կարգերի ընդհանրությունները: Միևնույն ժամանակ, դիտարկվել են եղանակավորման լեզվական արտահայտչամիջոցները և տեսակները՝ ըստ իմաստների, ինչպես նաև լեզվաբանության դիտակետից: Առանձնացվել են եղանակավորման՝ իբրև առարկայական (օբյեկտիվ) իրականության լեզվական արտահայտության քերականական սահմանումային (ուղիղ), և ոչ սահմանումային (անուղղակի) կարգերը։ Հետազոտվել են լեզվի և մտածողության միջև ներքին կառուցվածքային փոխկապակցվածությունը, ընդգծվել շարահյուսության և իմաստաբանության միջև լեզվի սահմանային տիրույթը, բացահայտվել և նկարագրվել են լեզվում գույություն ունեցող հատվածները, ինչպես նաև լեզվամտածողության և հասկացական համակարգի առնչակցությունը: Դիտարկվել են լեզվական երևույթների դասակարգման բազմաշերտ գործառութային ընդհանրությունը և նրանց եղանակավորող նշանակությունները, ինչպես նաև տարբեր լեզվահամակարգերում եղանակավորման միջոցները, բառապաշարի, քերականական տարբեր մակարդակների լեզվական միջոցների կիրառությունը։
The article provides an overview of the conceptual fields of modality categories in logic and linguistics. The fundamental conceptual constructs of modality in logic are identified, analyzed, and compared. It also examines definitions and interpretations proposed by linguists regarding the development of modality. The article explores the distinctions between cognitive and functional perspectives on modality in linguistics, as well as the similarities between (sub)categories of language thinking and modality. At the same time, the linguistic markers of modality and types of modality are considered from a semantic perspective, along with linguistic markers analyzed through a linguistic lens.
В статье представлен обзор концептуальных полей категорий модальности в логике и лингвистике. Выделены, проанализированы и сопоставлены основные концептуальные конструкции модальности в логике. Также рассматриваются определения и интерпретации, предложенные лингвистами в контексте формирования модальности. Анализируются различия между когнитивным и функциональным подходами к модальности в лингвистике, а также сходства между (под)категориями языкового мышления и модальности. Одновременно исследуются языковые маркеры модальности и её типы с семантической точки зрения, а также языковые средства выражения рассматриваются с лингвистической позиции.

Հրատարակության վայրը:

Երևան

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Գլխավոր նշում:

Հանդեսի հիմնադիրն է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը։ Լույս է տեսնում 2003 թ., տարին երկու անգամ։

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան