Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Sargsyan Yeghishe, Саргсян Егише

Title:

Կաթողիկոսական ձեռնադրության և օծման ծիսակարգն ըստ «Մաշտոց» ծիսամատյանների

Other title:

The Catholicos Ordination and Consecration Rite according to the Mashtots Tsisamatians (Mashtots Ritual Books) ; Ритуал хиротонии и помазания католикоса по ритуальной книге «Маштоц»

Creator:

Սարգսյան, Եղիշե

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Subject:

Հայ եկեղեցու պատմություն ; Եկեղեցական արարողություն

Uncontrolled Keywords:

ծիսամատյան ; ձեռնադրություն ; օծում ; Ջահկեցի ; ձեռագիր

Coverage:

116-127

Abstract:

Հայ եկեղեցու ծիսական կարևոր արարողակարգերից մեկն է Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը։ Այն դարերի ընթացքում անցել է զարգացման տարբեր շրջափուլեր։ Սույն ծիսակարգի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ կան «Մաշտոց» ծիսամատյաններում։ Այս ծիսամատյանը բովանդակող ձեռագրերի քննության շնորհիվ հոդվածում լուսաբանվել են առանցքային ու կարևոր որոշ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ կաթողիկոսական ձեռնադրության ծիսակարգի փոփոխություններն ու բարեփոխումները։ «Մաշտոց» ծիսարանների ուսումնասիրությամբ քննվել են նաև կաթողիկոսական օծման ծիսակարգն ու ծիսամատյաններ օծման մուտք գործելու հնարավոր ժամանակը, բացահայտվել այն հեղինակները, որոնք խմբագրել և բարեփոխել են կաթողիկոսական ձեռնադրության ու օծման ծեսը։ Մատենագրական երկերում հայրապետական ձեռնադրության ծիսակարգի վերաբերյալ առկա հիշատակությունները մինչև XII/XIII դար սակավ են և ծիսական մանրամասն նկարագրություններից զուրկ, այդ պատճառով առանձնահատուկ քննության և լուսաբանման են արժանացել հատկապես ձեռագիր «Մաշտոց» ծիսարանները։ Կարևոր է արձանագրել, որ մանրամասն քննության են ենթարկվել մինչ այժմ չուսումնասիրված որոշ ձեռագիր «Մաշտոց» ծիսամատյաններ, որոնք արժեքավոր են խնդրո առարկա նյութի արդունավետ հետազոտության համար։ Խնդրո առարկա նյութի հետազոտության արդյունքները կարևոր նշանակություն ունեն կաթողիկոսական արդի ծեսի հիմքերը վեր հանելու տեսանկյունից։ Ձեռագրերի և դրանցում առկա հիշատակարանների քննության արդյունքների հիման վրա կարևոր է մատնանշել, որ Կաթողիկոսական ձեռնադրության ծիսակարգը զգալիորեն բարեփոխվել և խմբագրվել է Ղազար Ա. Ջահկեցու (1737–1751 թթ.) ջանքերով, և արդի ծիսակարգը հիմնված է վերջինիս կողմից բարեփոխած ձեռագրի վրա։
Catholicos ordination and consecration is one of the supreme ceremonial procedures of the Armenian Church. It has gone through various stages of development over centuries. The remarkable information concerning the mentioned ritual exists in the "Mash-tots" Ritual Books. As a result of the manuscript examination it becomes obvious that the ritual book gives answers to some key points and covers important questions, including the changes and reforms of the Catholicos ordination ritual. With the help of the "Mashtots" rites, issues on the rite of the Catholicos consecration and the possible time of entry of the consecration into the rites as well as the authors, who edited and reformed the rites of the Catholicosal ordination and consecration, were also examined. In the bibliographic works, the existing references to the rite of the Catholicos ordination until the 12th–13th centuries are few and deprived of detailed ritual descriptions. Therefore, the handwritten "Mashtots" rites deserve special examination and explanation. It is important to note that several previously unstudied manuscript "Mashtots" ritual books have been thoroughly examined, which are val-uable for the effective investigation of the subject matter. The findings of the present study hold significant importance for uncovering the foundations of the contemporary Catholicosal rite. Based on the examination of the manuscripts and the commemorative notes contained therein, it is essential to highlight that the ordination rite of the Catholicos underwent sub-stantial revision and editing through the efforts of Catholicos Lazar A Jahketsi (1737–1751), and the modern rite is based on the manuscript reformed by him.
Рукоположение (хиротония) и помазание католикоса является одним из наиважейших церемониальных процедур Армянской церкви. Интересные сведения об этом ритуале находим в книге ритуалов и обрядов «Маштоц». Изучение рукописей, вошедших в эту книгу, дает ответы на ряд ключевых вопросов, в том числе и на вопросы, касающиеся изменений и реформ самого ритуала рукоположения католикоса. Книга содержит сведения о процедуре помазания католикоса, о том, когда хиротония стала обря-дом; в ней упомянуты авторы, редактировавшие и реформировавшие обряды хиротонии и помазания католикоса. Поскольку имеющиеся в библиографических трудах упоминания об обряде рукоположения католикоса до XII–XIII вв. весьма скудны, то заслуживают особого рассмотрения и освещения именно рукописные ритуальные книги «Маштоц». Важно отметить, что были подвергнуты детальному изучению некоторые ранее не исследованные ритуальные книги, которые представляют ценность для продуктивного анализа рассматриваемого материала. Полученные результаты имеют важное значение с точки зрения выявления основ современного обряда рукоположения католикоса. На основе анализа рукописей и содержащихся в них помет следует указать, что ретуал рукоположения католикоса был существенно реформирован и отредактирован Лазарем А. Джахкеци (1737–1751 гг.), и современное чинопоследование основано на рукописи, реформированной им.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան