Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Խանզադյան Մարիամ, Ханзадян Мариам

Title:

The "Early State" Project

Other title:

«Վաղ պետություն» նախագիծը ; Проект «Раннее государство

Creator:

Khanzadyan, Mariam

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Subject:

Political science

Uncontrolled Keywords:

Neoevolutionism ; statehood ; "The Early State" ; Claessen ; Skalník

Coverage:

104-115

Abstract:

The "Early State project", originally conceived by H. Claessen and P. Skalník, along with its subsequent conferences, discussions, and publications, represented a significant phase in anthropological and historical research. The «Early State» project reaffirmed the value of synchronic and cross-cultural analysis in identifying universal patterns in the emergence of statehood, emphasizing the early state as a distinct developmental phase shaped by ideology, economic surplus, and supra-communal authority, and differing significantly from more advanced political systemsWe believe that the conclusions and classifications of the "Early State" project can be effectively applied to the study of early states in the Armenian Highland. In particular, if we consider some of the state formations that emerged in the western part of the Armenian Highland during the 2nd millennium BC (such as Hayasa and Pakhuwa), they can be classified as "inchoate early states" according to Claessen's classification. This means that the political systems of these states were predominantly shaped by kin-ship, familial, and community ties. The next stage of development should have been the transition to Claessen’s "typical early state" phase. However, due to the Near Eastern crisis of the 12th century BC, the political formations of the Armenian Highland declined and disappeared from the historical stage.
«Վաղ պետություն» նախագիծը, որի ակունքներում կանգնած էին Հ. Կլասսենը և Պ. Սկալնիկը, իր հետագա գիտաժողովներով, քննարկումներով և հրապարակումներով հանդերձ, կարևոր փուլ դարձավ XX դարի մարդաբանական և պատմագիտական հետազոտություններում։ «Վաղ պետություն» նախագիծը վերահաստատեց համաժամանակյա և խաչաձև մշակութային վերլուծությունների կարևորությունը, որոնք էական դեր են խաղում պետականության ձևավորման գործընթացում համընդհանուր օրինաչափությունների բացահայտման գործում, ընդգծեց «Վաղ պետությունը»` որպես զարգացման առանձնահատուկ փուլ, որի ձևավորման հարցում կարևոր են գաղափարախոսությունն ու տնտեսական ավելցուկը, և որը զգալիորեն տարբերվում է առավել զարգացած քաղաքական համակարգերից, որոնք թևակոխել էին հետագա փուլեր։ Մենք կարծում ենք, որ «Վաղ պետություն» նախագծի եզրահանգումներն ու դասակարգումները հնարավոր է օգտագործել նաև Հայկական լեռնաշխարհի վաղ պետությունների ուսումնասիրության ժամանակ։ Մասնավորապես, եթե դիտարկելու լինենք մ.թ.ա. XV–XIV դարերում Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում ձևավորված որոշ պետական միավորները (Հայասա, Պախուվա), ապա, կլասսենյան դասակարգման համաձայն, կարող ենք դրանք համարել «սաղմնային վաղ պետություններ», այսինքն՝ այնպիսի պետություններ, որոնց քաղաքականության ոլորտում գերակայում էին ազգակցական, ընտանեկան և համայնական կապերը: Զարգացման հաջորդ փուլը օրինաչափորեն պետք է լիներ կլասսենյան «տիպիկ վաղ պետություն» փուլը, սակայն մ.թ.ա. XII դարի առաջավորասիական ճգնաժամի պատճառով Հայկական լեռնաշխարհի քաղաքական միավորներն անկում ապրեցին և դուրս եկան քաղաքական ասպարեզից։
Проект «Раннее государство», у истоков котoрого стояли Х. Классен и П. Скальник, сыграл важную роль в политогенетических исследованиях последней четверти XX века. Проект «Раннее государство» подтвердил ценность синхронного и кросс-культурного анализа для выявления универсальных закономерностей в процессе становления государственности, подчеркнув «раннее государство» как особую фазу развития, в формировании которой важное значение имеют идеология и экономический излишек и которая существенно отличается от более развитых политических систем․Мы полагаем, что выводы и классификации проекта «Раннее государство» могут быть применены и при изучении ранних государств Армянского нагорья. В частности, если рассмотреть некоторые государственные образования, возникшие в западной части Армянского нагорья в XV-XIV вв. до н.э. (такие как Хайаса и Пахува), то в соответствии с классификацией Классена их можно отнести к «зачаточным ранним государствам». Это означает, что в политической системе этих государств преобладали родственные, семейные и общинные связи. Следующим этапом развития логически должен был стать переход к стадии «типичного раннего государства» по Классену. Однако в результате ближневосточного кризиса XII века до н.э. политические образования Армянского нагорья пришли в упадок и исчезли с исторической арены.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան