Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Ghazaryan Elina, Казарян Элина

Title:

Այսրկովկասի առևտրական ուղիները X–XIV դարերում

Other title:

The Trade Routes of the Transcaucasus in the 10–14TH Centuries ; Торговые пути Закавказья в X–XIV веках

Creator:

Ղազարյան, Էլինա

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Subject:

Այսրկովկաս

Uncontrolled Keywords:

առևտրաուղի ; ուղեգրություն ; Իշխանություն ; Ղազվինի

Coverage:

93-103

Abstract:

Ասիական երկրները Եվրոպային կապող տարանցիկ ուղիների համար Այսրկովկասը հանդիսանում է գլխավոր հանգուցակետ։ Այդտեղ հատվող առևտրական ճանապարհների նշանակությունը հաճախ փոփոխվում էր՝ պայմանավորված տվյալ ժամանակաշրջանին բնորոշ պատմական և քաղաքական տարբեր գործոններով։ Բագրատունյաց ժամանակաշրջանում արտաքին հարաբերական կայուն դրությունը մեծապես խթանեց Հայաստանի տնտեսական աճը։ Իբրև տարանցիկ առևտրի կարևորագույն կենտրոն՝ Բագրատունյաց Հայաստանն առևտրական բանուկ ճանապարհներով կապվում էր Այսրկովկասի, արաբական և բյուզանդական երկրների հետ։ Հայաստանի տարածքով անցնում էին միջազգային տարանցիկ առևտրի հիմնական ուղեգծերը, որոնք իրենց ճյուղավորումներով միմյանց էին միանում տարբեր կետերում: Բագրատունյաց ժամանակաշրջանում առաջնակարգ նշանակություն ունեցող առևտրական ճանապարհների դերը, ինչպես նաև դրանց ուղղություններն էականորեն փոփոխվեցին հաջորդող դարաշրջաններում՝ միջազգային առևտրի զարգացման բնականոն ընթացքը խոչընդոտող նոր իրողությունների ի հայտ գալու հանգամանքով պայմանավորված։ Սելջուկյան տիրապետության հաստատման սկզբնական շրջանում զգալիորեն խաթարված միջազգային առևտրի բնականոն հունը վերստին վերականգնվում է հաջորդող՝ մոնղոլական ժամանակաշրջանում: Եվ, չնայած, պատմական տվյալ ժամանակաշրջանում առևտրի զարգացման համար ստեղծված բարենպաստ պայմաններին, տեղի է ունենում առևտրական տարանցիկ ճանապարհների տեղափոխություն հյուսիսից հարավ: X-XIV դարերում Այսրկովկասում խաչաձևվող առևտրական ուղիների, դրանց ճյուղավորումների, ինչպես նաև այդ ճանապարհների տարանցիկ կենտրոնների համապարփակ հետազոտման տեսանկյունից օտար աղբյուրների շարքում բարձր արժեք ունեն պարսկերեն աղբյուր-ները: Պարսկերեն պատմաաշխարհագրական երկերի և ուղեգրությունների քննությամբ բացահայտվում են արծարծվող թեմային առնչվող հետաքրքրական մանրամասներ նշված պատմական ժամանակահատվածն ընդգրկող շրջանում։
The Transcaucasus has served as a significant crossroads for trade routes, con-necting Asian countries to Europe. The strategic importance of this region՚s trade routes has fluctuated over time due to various historical and political factors prevalent during specific eras. During the Bagratid period, characterized by relative external environmental stability, Armenia experienced economic growth. As an important center of transit trade, Bagratid Ar-menia was connected by busy trade routes with Transcaucasia, Arab, and Byzantine countries. However, as new geopolitical dynamics emerged, the role and direction of these trade routes underwent significant transformations, impeding the smooth progression of international trade. The disruption of international trade during the initial period of Seljuk rule was signifi-cant, but was subsequently restored during the Mongol period. Despite the favourable condi-tions that were created for the normal development of trade during this period, there was a shift in trade transit routes from north to south. From the perspective of a comprehensive study of the trade routes that crossed Transcaucasia in the 10th–14th centuries, including the branches and the transit centres of these routes, Persian sources are of great value among the foreign sources. The examination of Persian historical-geographical works and travelo-gues reveals interesting details related to the topic under discussion, covering the mentioned historical period.
Регион Закавказья является основным узлом транзитных дорог, соединяющих страны Азии с Европой. Значение торговых путей, пересекающих этот регион, а также их направления претерпевали изменения в силу исторических и политических факторов, характерных для данного периода. Относительно стабильная внешняя ситуация в период правления Багратидов в значительной степени способствовала экономическому росту Армении. Являясь важным центром транзитной торговли, Армения при Багратидах была связана с Закавказьем, арабскими и византийскими странами благодаря оживленным торговым путям. Через территорию Армении проходили основные пути международной транзитной торговли, которые разветвлялись и соединялись между собой в различных пунктах. Роль этих путей, имевших первостепенное значение в период Багратидов, а также их направления существенно менялись в последующие эпохи из-за возникновения новых реалий, препятствовавших нормальному ходу развития международной торговли. Нормальный ход международной торговли, существенно нарушенный в начальный период установления правления Сельджуков, был восстановлен в последующий монгольский период. Несмотря на благоприятные условия, создавшиеся для нормального развития торговли в этот период, происходит смещение торговых транзитных путей с севера на юг. В контексте исследования торговых путей, проходивших через Закавказье в X–XIV веках, их ответвлений и транзитных пунктов особую ценность представляют персидские источники. Изучение персидских историко-географических трудов и книг путешествий выявляет интересные подробности, связанные с обсуждаемой темой.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան