Object structure

Journal or Publication Title:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Date of publication:

2025

Volume:

28

Number:

1

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Additional Information:

Sahakyan Lilit A.

Title:

Կերպարանափոխությունն իբրև մոգական հմտություն, շնորհք և հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթաշարում

Other title:

Shapeshifting as a Magical Skill, Gift, and Cunning in the Series of Fairy Tales“The Witch and Her Children”

Creator:

Սահակյան, Լիլիթ Ա.

Subject:

Բանագիտություն

Uncontrolled Keywords:

հրաշապատում հեքիաթ ; կերպարանափոխություն ; Օխայ ; մոգությունմոգություն ; հունարեն ; կոմուլյատիվ կերպարանափոխություն ; խորհրդանիշներ

Coverage:

96-105

Abstract:

Հոդվածում քննության են առնված հայ ժողովրդական հրաշապատում հեքիաթներում, մասնավորապես՝ «Կախարդը և իր երեխաները» դիպաշարում կերպարանափոխության դրսևորումները։ Ուսումնասիրվել են կերպարանափոխության դերը որպես մտություն, հնարագիտություն և սոցիալական խնդիրների լուծման միջոց, ինչպես նաև կերպարանափոխության մոգական բնույթը, նրա կապը հայոց առասպելաբանական պատկերացումների և համաշխարհային առասպելաբանության համատեքստում։ Մեթոդներ և նյութեր. Ուսումնասիրությունն իրականացվել է պատմահամեմատական, տիպաբանական և վերլուծական մեթոդներով՝ հիմնվելով հեքիաթների տպագիր տարբերակների վրա: Ուշադրություն է դարձվել հայ ժողովրդական հրաշապատում հեքիաթներում, ինչպես նաև համահնդեվրոպական առասպելաբանության մեջ կերպարանափոխության թեմայի մշակվածության խնդրին: Քննության են առնվել կերպարանափոխության տարաբնույթ դրսևորումները «Կախարդը և իր երեխաները» հեքիաթաշարում, մասնավորապես՝ կերպարանափոխությունն իբրև «հունար» , հերոսի ձեռք բերած հմտություն, Օխայ-բաբայի կերպարը՝ որպես մոգության կրող, կերպարանափոխության խորհրդանշական տարրերը, որոնք հանդես են գալիս որպես կապող օղակ երկու աշխարհների միջև։ Արդյունքներ. Հրաշապատում հեքիաթաշարում կերպարանափոխությունը յուրահատուկ հմտություն է, հմայական ունակություն, որը կապված է անցումային ծեսերի, մոգության, այլ ժողովուրդների դիցաբանական կերպափոխվող կերպարների հետ՝ ձևավորելով շղթայական համակարգ։
This article examines manifestations of shapeshifting in Armenian folk wonder tales, particularly in the plot cycle of "The W itch and her C hildren". The study explores shapeshifting as a skill, a form of cunning, and a means of resolving social issues, as well as its magical nature and its connection to Armenian mythological beliefs within the broader context of global mytho logy. Methods and materials The research has been conducted using historical comparative, typological, and analytical methods, based on printed versions of the fairy tales. Special attention has been given to the degree of elaboration of the theme of shapeshifting in Armenian folk wonder tales, as well as in the broader context of Indo European mythology. Analysis The pa per explores shapeshifting as an acquired skill of the hero, the character of Okhay baba as a bearer of magic, and the symbolic elements of transformation that serve as a connecting link ( between two worlds. Results In the series of fairy tales, shapeshiftin g is presented as a unique skill and a magical ability closely tied to transitional rituals, sorcery, and mythological shapeshifters from other cultures, forming a systemic chain of transformations.


Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան