Object structure

Publication Details:

2024 թ. հունվարի 9-ին լրացավ հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված Կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ 2024 թ. սեպտեմբերի 10-12-ը գումարեց «Սերգեյ Փարաջանով – 100» միջազգային գիտական կոնֆերանսը։ Ժողովածուն պարունակում է Կոնֆերանսի լիագումար նիստերի մասնակիցների զեկուցումները: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության: Ժողովածուն հասցեագրված է կինոգետներին, Փարաջանովի արվեստով հետաքրքրվողներին և ընթերցող լայն շրջաններին:

Journal or Publication Title:

Սերգեյ Փարաջանով-100: Միջազգային գիտական կոնֆերանս․ 10-12 սեպտեմբերի, 2024

ISBN:

978-5-8080-1555-5

Additional Information:

Аревшатян Анна Сеновна, Arevshatyan Anna

Title:

Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում

Other title:

Музыка Тиграна Мансуряна к кинофильму Сергея Параджанова «Цвет граната» ; Tigran Mansuryan’s Music For “The Color Of Pomegranates” By Sergey Parajanov

Creator:

Արևշատյան, Աննա

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

Contributor(s):

Խմբ. խորհուրդ՝ Ա. Վ. Աղասյան և ուրիշ․ ; Գիտ. խմբ.՝ Աննա Ասատրյան

Subject:

Տիգրան Մանսուրյան ; Սերգեյ Փարաջանով ; Կինոարվեստ

Uncontrolled Keywords:

«Նռան գույնը» ; Սայաթ-Նովա ; երաժշտություն ; նորարարություն

Coverage:

359-373

Abstract:

Հոդվածը նվիրված է հայ արդի երաժշտության ամենահայտնի կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար: Մանսուրյանի բազմաժանր ընդգրկուն ստեղծագործությունը, որը ներթափանցված է ազգային մելոսի տարբեր շերտերից սերող տարրերով, միջազգային նորագույն երաժշտալեզվի և արտահայտչամիջոցների հետ փայլուն սինթեզի բազմաթիվ օրինակներ է ներկայացնում: Կոմպոզիտորը շատ է աշխատել նաև կինոերաժշտության ոլորտում՝ երաժշտություն հեղինակելով հարյուրից ավելի վավերագրական, խաղարկային և անիմացիոն ֆիլմերի համար: Մանսուրյանը ամենահիշարժանն է համարում իր աշխատանքը «Նռան գույնը» ֆիլմի վրա, որը լայն դաշտ էր բացում փորձարարության համար՝ համապատասխանելով 1960-ականների երկրորդ կեսի իր ստեղծագործական որոնումների ուղղվածությանը: Կոմպոզիտորը վարպետորեն է լուծել իր առջև դրված խնդիրը` փարաջանովյան բանաստեղծական կինոլեզուն համարժեք արտահայտելու և նաև` սեփական ձայնը չկորցնելու ձգտումով: Տեսողական շարքի երաժշտական ուղեկցությունը լի է հնչողական գյուտերով. հեղինակայինը միահյուսվում է մեջբերվածին, որը հաճախ ենթարկվում է հնչյունի տարբեր երանգավորման կամ ձևափոխման, ժողովրդական և դասական երաժշտական գործիքների և վերամշակված աղմուկների ներգրավմամբ: «Նռան գույնի» երաժշտական մարմնավորումը եզակի տեղ է գրավում ոչ միայն մանսուրյանական կինոերաժշտության հա-մայնապատկերում, այլ նաև բացառիկ և նորարարական էր այդ տարիների հայկական կինոյի համար:
Статья посвящена музыке одного из самых известных современных армянских композиторов Тиграна Мансуряна к фильму Сергея Параджанова «Цвет граната». Творчество Мансуряна, воб-равшее в себя элементы разных пластов национального мелоса, представляет множество примеров блестящего синтеза с новей-шими музыкальными средствами выразительности. Композитор также много работал в области киномузыки, написав музыку более чем к сотне документальных, игровых и анимационных фильмов. Самой запоминающейся Мансурян считает работу над фильмом С. Параджанова «Цвет граната», открывшую широкое поле для экспериментирования, соответствующее направленности его творческих поисков второй половины 1960-х годов. Композитор мастерски решил поставленную перед ним задачу, стремясь адекватно выразить поэтический кинематографический язык Параджанова, а также не потерять собственный голос. Музыкальное сопровождение визуального ряда насыщено звуковыми находками: авторское переплетается с цитируемым, которое часто подвергается различным тембровым модификациям звучания с использованием народных и классических музыкальных инструментов и переработанных шумов. Музыкальное воплощение «Цвета граната» занимает уникальное место не только в панораме киномузыки Мансуряна, но является уникальным и новаторским для армянского кино тех лет.
The article focuses on the music of one of the most famous representatives of Armenian modern music Tigran Mansuryan for the film “The Color of Pomegranates” by Sergey Parajanov. Mansuryan’s multi-genre comprehensive work, abounding in elements from diffe-rent layers of national melos, presents examples of brilliant synthesis with the newest international music language and expressive means. The composer wrote music for more than a hundred documentary, fiction and animated films. Mansuryan considers his work on the film “The Color of Pomegranates” the most memorable, which had opened a wide field for experimentation, this corresponding to his creative searches in the second half of the 1960s. The composer masterfully solved the problem set before him – to adequately express Parajanov’s poetic cinematic language without losing his own voice. The music accompanying the visual series is full of sound inventions: the original intertwines with the quoted, often subject to varying timbres or modi-fications of the sound, involving folk and classical musical instruments and recycled noises. The musical embodiment of “The Color of Pomegranates” took a special place not only in the panorama of Mansuryan’s film music, but was unique and innovative for Armenian cinema of those years as a whole.



Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Date of publication:

2024

Type:

Կոնֆերանսի զեկուցումներ

Format:

pdf

Language:

hy