Մուրադյան Մերի, Ըռքոյան Արսեն, Мурадян Мери, Эркоян Арсен
Продовольственная безопасность и потенциал импорто-замещения основных продовольственных продуктов в РА ; Պարենային անվտանգությունը և հիմնական պարենային ապրանքների ներմուծման փոխարինման ներուժը ՀՀ-ում
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Հոդվածում ներկայացված է ՀՀ պարենային անվտանգության վիճակի վերլուծությունը և պարենային որոշ ապրանքների ներմուծման փոխարինելիության հնարավորությունը։ Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է: Պարենային անվտանգությունը իրավական, կազմակերպական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ուղղված է անհրաժեշտ որակի և բավարար քանակությամբ, առողջության համար անվտանգ, լիարժեք պարենով ապահովմանը, որը հասանելի է հասարակության յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ բնակչության առավել խոցելի հատվածների համար, և կարող է սպառվել նրանց կողմից ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ։ Երկրի պարենային անվտանգությունը ապահովվում է տեղական արտադրանքի արտադրության և սննդամթերքների ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարևոր է, որ երկիրը կարողանա բալանսավորել սեփական արտադրության և ներմուծման ծավալները՝ ներմուծումից կախվածության նվազեցման համար: Ներկայացված խնդիրը արդիական է Հայաստանի համար: Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել պարենային անվտանգության և ապահովվածության վիճակը և գտնել ուղիներ ՀՀ-ում պարենային հիմնական ապրանքների ներմուծման փոխարինման համար: Նպատակին հասնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրել պարենային անվտանգության էությունը, վերլուծել պարենային ապահովվածությունը, բացահայտել ՀՀ-ում պարենային հիմնական ապրանքների ներմուծման փոխարինման ներուժը: Իրականացված վիճակագրական, համեմատական, տրամաբանական վերլուծությունների հիման վրա պարզ է դարձել, որ Հայաստանը համարվում է ներմուծող երկիր և մի շարք առաջնային ապրանքատեսակների գծով ուղղակիորեն կախվածության մեջ է ներմուծվող պարենամթերքներից։ Սակայն պետք է նշենք, որ երկիրը ունի զգալի ներուժ այդ ապրանքատեսակների ներմուծման փոխարինելիության համար։ Սույն հոդվածի գիտական նորույթը կայանում է նրանում, որ հեղինակների կողմից կատարված ուսումնասիրությունների և օրինաչափությունների հիման վրա բացահայտվել և հիմնավորվել են Հայաստանի պարենային ապահովության, պարենամթերքների ներմուծման փոխարինելիության բարելավմանն ուղղված գործոններ, որոնց կիրառությունը իր բարենպաստ ազդեցությունը կունենա պարենային անվտանգության, հետևապես ազգային անվտանգության զարգացման վրա: Հոդվածում համակարգված տեսքով ներկայացված է Հայաստանում պարենային ապահովվածության վիճակի վերլուծությունը, հիմնավոր է համարվել այն եզրահանգումը, որ պարենային անվտանգության ճիշտ քաղաքականության վարման միջոցով հնարավոր է Հայաստանում հասնել պարենային ինքնաբավության բավարար մակարդակի՝ ներքին արտադրության հաշվին։
В статье представлен анализ продовольственной безопасности в РА и возможности импортозамещения некоторых продуктов питания. Обеспечение продовольственной безопасности является одной из важнейших составляющих национальной безопасности. Продовольственная безопасность – комплекс правовых, организационных, логистических и иных мер, направленных на обеспечение необходимого качества и достаточного количества продуктов питания, которые безопасны для здоровья, полноценны и доступны каждому члену общества, включая наиболее уязвимые слои населения, и могут потребляться ими в любое время и в любой ситуации, в том числе во время чрезвычайных ситуаций и военного положения. Продовольственная безопасность страны обеспечивается за счет местного производства и импорта продовольствия. В этой ситуации важно, чтобы страна смогла сбалансировать объемы собственного производства и импорта, чтобы снизить импортозависимость. Представленная проблема актуальна для Армении. Целью данной статьи является изучение ситуации с продовольственной безопасностью и обеспеченностью, и поиск путей импортозамещения основных продуктов питания. Для достижения цели была поставлена задача изучить суть продовольственной безопасности, проанализировать продовольственную обеспеченность, выявить потенциал импортозамещения основных продуктов питания в РА. На основе проведенного статистического, сравнительного и логического анализа стало ясно, что Армения считается страной-импортером и по ряду основных продуктов напрямую зависит от импортируемых продуктов питания. Однако следует отметить, что страна имеет значительный потенциал по импортозамещению данной продукции.
,
Երևան
click here to follow the link ; oai:arar.sci.am:367542
Problems Of The Real Sector Of The Economy
Jan 17, 2025
Dec 28, 2023
33
https://arar.sci.am/publication/397244
Edition name | Date |
---|---|
Muradyan, Meri, The State Of Food Security And Import Substitution Potential Of Primary Food Products In RA | Jan 17, 2025 |
Erkoyan, Arsen Muradyan, Meri Պատ․ խմբ․՝ Ռոբերտ Սարինյան
Muradyan, Meri Erkoyan, Arsen Grigoryan, Hrachya
Խմբ.՝ Այվազովսքի, Գաբրիէլ վրդ. Գալֆայեան Ամբրոսիոս վրդ․ Գալֆայեան Խորէն եպիսկոպոս
Markosyan, D. Z. Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան
Muradyan, Meri Asatryan, Hovhannes
Asatryan, Hovhannes Simon Erkoyan, Arsen Slavik
Muradyan, Meri Hambardzum Hovnanyan, Levon Ashot
Muradyan, Meri Hambardzum Asatryan, Hovhannes Simon