Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

2 (668)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Գասպարյան Արամ, Гаспарян Арам

Title:

Algeria’s "Hirak" Movement (2019): Achievments and Faillures

Other title:

Движение «Хирак» в Алжире (2019): успехи и неудачи ; «Հիրաք» շարժումն Ալժիրում (2019 թ.). ձեքբերումներ ու ձախողումներ

Creator:

Gasparyan, Aram

Corporate Creators:

Institute of Oriental Studies NAS RA

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Oriental studies ; History

Uncontrolled Keywords:

Algeria, ; "Hirak" ; protest movement ; democracy ; army ; Abd al-Aziz Bou-teflika ; Abd al-Majid Teboun

Coverage:

76-86

Abstract:

Ալժիրի մի շարք քաղաքներում 2019 թ. փետրվարին սկսվեցին բողոքի զանգվածային ցույցեր, որոնց պատճառը երկրում տիրող քաղաքական-տնտեսական իրավիճակն էր։ Բողոքի զանգվածային ակցիաները ստացան «Հիրաք» անվանումը։ Ցույցերի դրդապատճառը գործող նախագահ Աբդ Ալ-Ազիզ Բուտեֆլիկայի՝ նախագահական գալիք ընտրություններում հինգերորդ անգամ առաջադրվելու մասին հայտարարությունն էր՝ չնայած նրա պատկառելի տարիքին և առողջական լուրջ խնդիրներին։ Ալժիրցիները տևական ժամանակ էր, ինչ դժգոհ էին իշխող վերնախավից, երկրում առկա կոռուպցիայից, քաղաքական ազատության բացակայությունից։ «Հիրաք» շարժումն այս դժգոհությունների արտացոլանքն էր և համախմբեց տարբեր խավերի մարդկանց՝ ուսանողներից մինչև թոշակառուներ։ Ցուցարարները հանդես էին գալիս Բուտեֆլիկայի ռեժիմը տապալելու, երկրի քաղաքական համակարգը վերանայելու, ինչպես նաև կոռումպացված պաշտոնյաներին հեռացնելու, ժողովրդավարական և հաշվետու կառավարություն ստեղծելու կոչերով։ Շարժումը կրում էր խաղաղ բնույթ, հիմնականում ապակենտրոնացված էր, առանց առաջնորդների։ Այս շարժումն իրապես նոր երևույթ էր Ալժիրի նորագույն պատմության մեջ. այն առանձնանում էր իր էությամբ, ձևով և մեթոդներով: Ալժիրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերին մասնակցում էին ոչ միայն տարբեր խավերի, մասնագիտությունների և տարիքի ալժիրցիներ, այլ նաև քաղաքական տարբեր ուղղությունների ներկայացուցիչներ: Ընդդիմադիր շարժման զարգացմանը զուգահեռ՝ փոփոխության ենթարկվեց նաև իշխանությունների գործելաոճը: Ցանկանալով պահպանել իր դիրքն ու ազդեցությունը, միևնույն ժամանակ թույլ չտալ ստեղծված իրավիճակի սրում՝ Ալժիրի քաղաքական վերնախավը գործեց իրավիճակին համապատասխան:
Протестное движение «Хирак» началось в феврале 2019 года в Алжире. Оно было вызвано всеобщим гневом и разочарованием в связи с экономической и политической ситуацией в стране. Первоначально протесты были вызваны заявлением президента Абд аль-Азиза Бутефлики о баллотировании на пятый срок, несмотря на преклонный возраст и ухудшающееся здоровье. Алжирский народ давно был недоволен правящей элитой, царившей в стране коррупцией и отсутствием политической свободы. Движение «Хирак» стало ответом на эти недовольства и быстро переросло в массовое протестное движение, объединившее людей из всех слоев общества. Протестующие призвали положить конец режиму Бутефлики, требуя смены политической системы страны. Движение «Хирак» стало новым явлением в новейшей алжирской истории. Одним из важных моментов исследования является позиция алжирских властей, в частности армии, структуры, обладающей реальной властью в стране. Вместе с прогрессом и развитием оппозиционного движения менялся и стиль работы властей. Желая сохранить свои позиции и влияние и в то же время не допустить обострения противоречий, алжирская политическая элита действовала соответственно сложившейся в стране ситуации.
The Hirak protest movement in Algeria began in February 2019, sparked by wide-spread anger and frustration over the government's handling of the country's economic and political situation. The protests were initially triggered by President Abd al-Aziz Boutef-lika's announcement that he would seek a fifth term in office despite his advanced age and declining health. The Algerian people had long been dissatisfied with the ruling elite and the govern-ment's perceived corruption, economic mismanagement, and lack of political freedom. The Hirak movement was a response to these grievances, and it quickly grew into a massive protest movement that brought together people from all walks of life, including students, professionals, workers, and retirees. The protesters called for an end to the Bouteflika regime and demanded an overhaul of the country's political system. The movement was peaceful and largely decentralized, with no clear leaders or formal organization. One of the important points of the paper is the position of the Algerian authorities, particularly the army, the structure that has real power in the country. Along with the progress and development of the opposition movement, the tactics of the authorities changed too. The Algerian political elite chose a tactic appropriate to the moment to maintain their position, influence and wishing to prevent the situation from escalating at the same time.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան