Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2019

Volume:

3/67

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Чапанян Е. Н.

Title:

Ցողումից հետո Bt տեսակի բակտերիական միջատասպանների քանակության դինամիկան անտառային դարչնագույն հողում

Other title:

Динамика численности бактериальных инсектицидов вида Bt в коричневых лесных почвах после опрыскивания ; The Dynamics in the Quantity of Bacterial Insecticides of Bt Species in Forest Brown Soils After Spraying

Creator:

Չապանյան, Ե. Ն.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա

Uncontrolled Keywords:

Bt տեսակի բակտերիական միջատասպաններ ; անտագոնիստական հատկություն ; հողաբնակ մանրէներ ; ձմեռային երկրաչափի թրթուրներ ; կենսաբանական արդյունավետություն

Coverage:

76-80

Abstract:

Ըստ հետազոտությունների՝ Bt տեսակի միջատասպան բակտերիաները (BtECHS-68, BtECHS-73, BtECHS-92, Bt var. kurstaki) ցողումից հետո անտառային դարչնագույն հողում վեգետացիայի շրջանում նվազման միտումով պահպանվում են 3-4 ամիս: Միջատասպանների քանակության նվազմանը նպաստել են հողաբնակ մանրէների առանձին տեսակներ: Գիտափորձերով հաստատվել է, որ հող ընկած և հող չընկած Bt տեսակի նույնանուն միջատասպանները ձմեռային երկրաչափի ցածր հասակի թրթուրների դեմ ցուցաբերում են միմյանցից չտարբերվող կենսաբանական բարձր արդյունավետություն:
Исследованиями установлено, что бактериальные инсектициды вида Bt (BtECHS-68, BtECHS-73, BtECHS-92, Bt var. kurstaki) после опрыскивания в коричневых лесных почвах в период вегетации сохраняются с тенденцией снижения от 3 до 4 месяцев. Уменьшению их численности в почве способствовали отдельные виды почвенных микроорганизмов. По итогам опытов установлено, что одноименные инсектициды вида Bt, не внесенные в почву и инкубированные в почве, существенно не отличались по биологической эффективности от гусениц младших возрастов зимней пяденицы.
According to the researches the insecticidal bacteria of Bt species (BtECHS-68, BtECHS-73, BtECHS-92, Bt var. kurstaki) stay active for 3-4 months after spraying during the vegetation period with decreasing tendency in the forest brown soils. The decrease in the amount of insecticides has been promoted by individual soil-dwelling (hypo gene) bacteria species. It has been proved that the eponymous insecticides of Bt type incubated in the soil and not introduced in the soil actually demonstrate slightly-distinguished biological efficiency against the small caterpillars of winter moth.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան