Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2019

Volume:

3/67

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Папян С. Х., Есоян А. М., Айрапетян Г. А., Меликян Г. М.

Title:

Կարտոֆիլահան մեքենայի կոշտամանրիչի տնտեսական արդյունավետության հիմնավորումը

Other title:

Обоснование экономической эффективности комкоизмельчителя картофелекопателя ; Justification of the Economic Efficiency in the Clod Crusher of Potato Digger

Creator:

Պապյան, Ս. Խ. ; Եսոյան, Ա. Մ. ; Հայրապետյան, Հ. Հ. ; Միքայելյան, Գ. Մ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրարային տնտեսագիտություն և ագրոբիզնես

Uncontrolled Keywords:

կարտոֆիլահան ; կոշտամանրիչ ; խոփաէլևատոր ; ռոտոր ; պալար

Coverage:

42-45

Abstract:

Կարտոֆիլահանի կոշտամանրիչի թերություններից են կոշտերի անբավարար մանրացումը և մանրացված զանգվածի ոչ լիարժեք տեղափոխումը միջմարգային տարածություն, ինչի հետևանքով կոշտերը և մարգաթմբի հողը միախառնված անցնում են կարտոֆիլահանի մեջ և առաջացնում գերբեռնում: Վերջինս բացասաբար է անդրադառնում պալարների զատման գործընթացի վրա, ինչպես նաև մեծացնում է էներգետիկ ծախսերը: Առաջարկվում է ավելացնել կոշտամանրիչի բանող օրգանների պտուտաթվերը, ինչի շնորհիվ կարտոֆիլահանի տարեկան տնտեսական արդյունավետությունը կկազմի 808679,2 դրամ:
Одним из недостатков комкоизмельчителя картофелекопателя является недостаточное измельчение комков и перемещение измельченной массы в междурядье. В результате картофелекопатель перегружается, снижается его рабочая скорость, ухудшается процесс отделения клубней картофеля от почвы, увеличивается энергоемкость. Для улучшения работы картофелекопателя предлагается повысить обороты рабочих органов комкоизмельчителя. Подсчитана годовая экономическая эффективность предлагаемой конструкции, которая составит 808679,2 драма.
One of the disadvantages of the clod crusher in the potato digger is insufficient crushing of the clods and the incomplete transfer of the crushed mass into the inter-bed space, as a result of which the clods mixed with the bedborder soil pass into the potato digger causing overloading. This exerts an adverse effect on tubers᾿ separation process and increases energy costs. It is recommended to increase the number of rotation in the working part of the clod crusher due to which the annual economic efficiency of the potato digger will make 808679.2 AMD.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան