Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2019

Հատոր:

3/67

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Меликян, З. В.

Վերնագիր:

ՀՀ ներդրումային միջավայրի գրավչությունը և գնահատման մոտեցումները

Այլ վերնագիր:

Привлекательность инвестиционной среды в Армении и подходы к ее оценке ; Attractiveness of the Investment Environment and its Evaluation Approaches in Armenia

Ստեղծողը:

Մելիքյան, Զ. Վ.

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Խորագիր:

Ագրարային տնտեսագիտություն և ագրոբիզնես

Չվերահսկվող բանալի բառեր:

ներդրումային միջավայր ; տնտեսական կայունություն ; ներդրողներ ; բաղադրիչներ ; ոլորտներ

Ծածկույթ:

36-41

Ամփոփում:

Ներդրումային միջավայրը բնութագրվում է որպես սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, մշակութային, աշխարհագրական նախադրյալների ամբողջություն, որով կանխորոշվում է ներդրումների նպատակահարմարությունը։ Դրա ձևավորման կարևորագույն բաղադրիչը երկրում հավասարակշռված մակրոտնտեսական վիճակն է: Երկրի ներդրումային միջավայրի գրավչությունն անուղղակիորեն գնահատվում է մի շարք տեղեկատվական աղբյուրների հիման վրա: Բացի այդ՝ ներդրողները կարող են օգտագործել տեղեկատվական անկախ աղբյուրներ, որոնք բնութագրում են այս կամ այն ոլորտի ներդրումային միջավայրը:
Инвестиционная среда характеризуется как совокупность социальных, экономических, правовых, политических, культурных, географических предпосылок, которые предопределяют целесообразность инвестиций. Важнейшим компонентом формирования инвестиционной среды является сбалансированная макроэкономическая ситуация в стране. Привлекательность инвестиционного климата страны также косвенно оценивается с помощью ряда информационных ресурсов. Кроме того, инвесторы могут использовать независимые источники информации, характеризующие инвестиционный климат в той или иной отрасли.
Investment environment is characterized as the integrity of social, economic, legal, political, cultural and geographical prerequisites whereby the investment feasibility is forecasted. An important component for its formation is the balanced macroeconomic state of the country. The attractiveness of the country’s investment environment is indirectly evaluated based on a number of information sources. Besides, the investors can use independent information sources which describe the investment environment of a particular field.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան