Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2020

Հատոր:

3/71

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Тарвердян А. П., Есоян А. М., Айрапетян Г. А., Микаелян Г. М.

Վերնագիր:

Դաշտային պայմաններում կարտոֆիլահան մեքենայի ինքնաշարժաբերվող կոշտամանրիչի գիտափորձնական հետազոտությունների արդյունքների վերլուծություն

Այլ վերնագիր:

Анализ результатов научно-экспериментальных исследований самоприводного комкоизмельчителя картофелекопательной машины в полевых условиях ; Analysis of the Research and Experimental Study Results in the Self-Driving Clod-Crusherof the Potato Digger in Field Conditions

Ստեղծողը:

Թարվերդյան, Ա. Պ. ; Եսոյան, Ա. Մ. ; Հայրապետյան, Հ. Հ. ; Միքայելյան, Գ. Մ.

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Խորագիր:

Ագրարային ճարտարագիտություն

Չվերահսկվող բանալի բառեր:

կոշտամանրիչ ; հողակոշտ ; պլանետարային մեխանիզմ ; գիտափորձ ; զատում

Ծածկույթ:

21-25

Ամփոփում:

Հոդվածում ներկայացված են մեր կողմից մշակված կարտոֆիլահանի ինքնաշարժաբերվող ռոտորային կոշտամանրիչի դաշտային փորձարկումների արդյունքները: 2019 թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Հացառատ համայնքի կարտոֆիլի դաշտերում իրականացված փորձարկումներով հիմնականում հաստատվել են տեսական հետազոտություններով ստացված արդյունքները, ինչպես նաև սահմանվել է ագրեգատի համընթաց շարժման օպտիմալ արագությունը (V=1,0-1,4 մ/վ): Վերջինս, ըստ հողի խոնավության և մեխանիկական հատկությունների, ապահովում է հողակոշտերի արդյունավետ մանրացում և բերքի նվազագույն կորուստ:
В статье представлены результаты полевых испытаний разработанного нами самоприводного роторного комкоизмельчителя картофелекопателя. По полевым испытаниям, проведенным 2019 г. на картофельных полях общины Ацарат Гегаркуникской области РА, в основном, были утверждены результаты, полученные теоретическими исследованиями. Кроме того, установлена оптимальная скорость одновременного движения агрегата (V=1.0-1.4 м/с). Такая скорость, в зависимости от влажности и механических свойств почвы, обеспечивает эффективное измельчение комков почвы и минимальные потери урожая.
The results of the field experiments related to the selfdriving clod-crusher of the potato digger, developed by our research group, are introduced in the article. Upon the experiments conducted in 2019, in the potato fields of Hatsarat community at the RA Gegharkunik region, the theory-driven results have been mostly validated. Besides, the optimal velocity of the forward movement of the aggregate has been also determined (V=1.0-1.4 m/s), which provides effective crushing of the soil clods and minimum yield loss due to the soil humidity and its mechanical properties.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան