Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2023

Number:

1 (16)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Harutyunyan Narine, Barseghyan Ani, Арутюнян Нарине, Барсегян Ани

Title:

Աշխատանքում ներգրավված կանանց ընտանեկան դերերի իրագործման հոգեբանական առանձնահատկությունները

Other title:

Psychological Features of the Performance of Family Roles by Women Involved in Labor Activities ; Психологические особенности исполнения семейных ролей женщинами, вовлеченными трудовую деятельность

Creator:

Հարությունյան, Նարինե ; Բարսեղյան, Անի

Subject:

Հոգեբանություն

Uncontrolled Keywords:

ընտանիք ; դերեր ; պարտականություններ ; դերային բաշխում ; սոցիալական ակտիվություն ; մասնագիտական գործունեություն ; հոգեբանական բավարարվածություն

Abstract:

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել կնոջ ներընտանեկան դերերի իրացման և սոցիալական զբաղվածության միջև փոխպայմանավորվածությունը աշխատանքից կախվածության պայմաններում: Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ներկա հասարակարգում, անխուսափելիորեն հանգեցնում են ընտանեկան կարգի փոփոխությունների, որի արդյունքում վերագնահատվում են ընտանեկան արժեքները, դերային կառույցը, պարտականությունների նկատմամբ ամուսինների պատասխանատվությունը և այլն: Այս համատեքստում արդիական են դառնում կնոջ կողմից ընտանեկան կյանքի և ամուսնական հարաբերությունների կարևորության վերանայման հիմնախնդրի ուսումնասիրությունները: Ակնհայտ է, որ ժամանակակից կնոջ համար կարևոր է նաև սոցիալական ակտիվությունը, ընտանիքից դուրս աշխատանքային, հասարակական զբաղվածությունը, ուստի մեր կողմից կազմակերպվել և իրականացվել է հետազոտություն աշխատող կանանց շրջանում, որի ընթացքում կիրառվել են հուսալիության ու հավաստիության բարձր ցուցանիշներ ունեցող հոգեբանական մեթոդներ: Համալիր ուսումնասիրության արդյունքների համեմատական վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ գոյություն ունի տարբերություն աշխատանքից կախվածություն ունեցող և կախվածություն չունեցող կանանց ընտանեկան դերերի իրագործման նկատմամբ պատասխանատվության ու պատրաստակամության միջև: Ընդ որում, պետք է ասել, որ ժամանակակից կանայք բավական հաջող համադրում են ընտանեկան դերերի իրագործումը աշխատանքային գործունեության հետ, իսկ աշխատանքից կախվածության պայմաններում ընտանեկան պարտականությունների նկատմամբ համեմատաբար ցածր հավակնությունները արտահայտվում են աշխատանքում հաջողության հասնելու, կարիերայի աճի, նյութական անկախություն ձեռք բերելու կարևորությամբ:
The purpose of this article is to study the interdependence between the features of the performance of family roles and the social activity of women involved in labor activities. Modern social and public transformations inevitably lead to changes in the structure of family relations, as a result of which there is a reassessment of family values, role structure, responsibilities and duties of spouses, etc. In this context, studies of the issue of revising a woman's attitude to family life and marital duties become relevant. Obviously, social activity, labor activity and public employment are also important for a modern woman, so we organized and conducted a study among working women, during which psychological methods were used with high validity and reliability. As a result of a comparative analysis of the results of a comprehensive study, it can be concluded that there is a difference between the responsibility and readiness to fulfill family roles of women with labor dependence and independent women. At the same time, it should be noted that modern women quite successfully combine the realization of family roles with work activities, and in conditions of work dependence, relatively low ambitions for family responsibilities are expressed in the importance of achieving success at work, career growth, and gaining material independence.
Целью данной статьи является исследование взаимозависимости между особенностями исполнения семейных ролей и социальной активностью женщин, вовлеченных в трудовую деятельность. Современные социальные и общественные трансформации неизбежно ведут к изменениям в структуре семейных отношений, в результате чего происходит переоценка семейных ценностей, ролевой структуры, ответственности и обязанностей супругов и т. д. В этом контексте становятся актуальными исследования вопроса пересмотра женщиной отношения к семейной жизни и супружеским отношениям. Очевидно, что социальная активность, трудовая деятельность, общественная занятость также важны для современной женщины, поэтому нами было организовано и проведено исследование среди работающих женщин, в ходе которого использовались психологические методы с высокой достоверностью и надежностью. В результате сравнительного анализа результатов комплексного исследования можно сделать вывод о том, что существует разница между ответственностью и готовностью к выполнению семейных ролей женщин с трудовой зависимостью и независимых от трудовой деятельности. В то же время следует отметить, что современные женщины достаточно успешно совмещают реализацию семейных ролей с трудовой деятельностью, а в условиях трудовой зависимости относительно невысокие притязания на семейные обязанности выражаются через осознание важности достижения успеха на работе, карьерного роста и обретение материальной независимости.








Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 109-118