Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2023

Number:

1 (16)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Martirosyan Liana., Мартиросян Лиана

Title:

Հերոս-փրկչի կերպարը` քաղաքական լիդերության սոցիալ-հոգեբանական ազդեցության գործոն

Other title:

The Image of the Savior Hero as a Factor of the Social-Psychological Effect of Political Leadership ; Образ героя - спасителя как фактор социально-психологического воздействия политического лидерства

Creator:

Մարտիրոսյան, Լիանա

Subject:

Լրագրություն

Uncontrolled Keywords:

իմիջ ; Միֆեր ; քաղաքականություն ; քաղաքական գործընթաց ; հերոս-փրկիչ ; հակահերոս ; քաղաքական առաջնորդ

Abstract:

Հոդվածում դիտարկվում են սոցիալ-հոգեբանական ներգործության հիմնական հնարքները և տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են զանգվածային լրատվամիջոցներում հերոս-փրկչի մասին միֆը ստեղծելիս։ Հոդվածը նպատակ է հետապնդում բացահայտելու հերոս-փրկչի միֆի առանձնահատկությունները, որոնք հիմնավորված են հայ իրականությունից վերցված օրինակների միջոցով։ Աշխատանքի խնդիրն է ներկայացնել մի շարք օրինակներ, որոնք բացահայտում են քաղաքական գործչի կերպարից քաղաքական առաջնորդի կերպարի ստեղծման ճանապարհը, ինչպես նաև որոշարկել հերոս-փրկչի միֆի կիրառելիության դերը քաղաքական գործընթացներում։ Հոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության, համեմատության և ընդհանրացման մեթոդները: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք նաև արխիվային տեսանյութերի, ինչպես նաև այլ գիտական նյութերի համադրման և պատմականության մեթոդները: Կատարված հետազոտությունից պարզ դարձավ, որ քաղաքական յուրաքանչյուր սուբյեկտ միֆականացման կարիք է զգում։ Քաղաքական միֆերի արդիականությունը մեծանում է սոցիալական ճգնաժամերի ժամանակ, երբ հասարակությունն ունի համախմբող խորհրդանիշների պահանջ։ Ինչպես դավադրության միֆը, այնպես էլ սա, քաղաքականության մեջ դառնում է հասարակության և սուբյեկտի հաղորդակցման ձև։ Ամփոփելով սույն հոդվածը՝ կարող ենք պնդել, որ հերոս-փրկչի միֆը քաղաքական ուժերին վերագրում է խարիզմատիկ հատկանիշներ, ձևավորում որոշակի իմիջ, առանց որի այն չի կարող սիրվել հանրային լայն շերտերի կողմից։
The article reviews the main techniques and technologies of socio-psychological influence used in mass media to create the myth of the hero-savior. The article aims to reveal the features of the myth of the hero-savior, which are substantiated by examples taken from Armenian reality. The task of the work is to present a number of examples that reveal the way to create the image of a political leader from the image of a politician․ The methodological basis of the article is the methods of analysis, comparison, and generalization. During the research, we also applied the methods of combining and historicizing archival video materials, as well as other scientific materials. It became clear from the study that every political subject is in need of mythification․ The relevance of political myths grows in times of social crisis when society needs new, unifying symbols․ Like the conspiracy myth, this becomes a form of communication between the society and the subject in politics. Summing up this article, we can argue that the myth of the Hero-Savior gives political forces charismatic features, creates a certain image, without which it cannot be loved by the public.
В данной статье рассмотрены основные приемы и технологии социально- психологического воздействия, используемые в средствах массовой информации при создании мифа о герое-спасителе. В статье ставится задача раскрыть особенности мифа о Герое-спасителе, которые обосновываются примерами, взятыми из армянской действительности. Задачей данной работы является представить ряд примеров, которые раскрывают путь создания образа политического лидера из образа политика․ Методологическую основу статьи составляют методы анализа, сравнения, и обобщения. В ходе исследования мы также применяли методы объединения и историзации архивных видеоматериалов, а также других научных материалов. Из проведенного исследования стало ясно, что каждый политический субъект испытывает потребность в мифификации. Актуальность политических мифов возрастает во времена социального кризиса, когда обществу необходимы объединяющие символы․ Подобно мифу о заговоре, это становится формой коммуникации между обществом и субъектом в политике. Подводя итоги, мы можем утверждать, что миф о Герое-спасителе придает политическим силам харизматические черты, создает определенный образ, без которого он не может быть принят публикой.


Place of publishing:

Երևան

Publisher:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 100-108