Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2023

Համար:

1 (667)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Байрамян Карен, Bayramyan Karen

Վերնագիր:

Աշխարհբեկ Քալանթարի գործունեությունը Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին

Այլ վերնագիր:

Деятельность Ашхарбека Калантара в годы Первой Республики Армения ; Activities of Askharhbek Kalantar in the Years of the First Republic of Armenia

Ստեղծողը:

Բայրամյան, Կարեն

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Հնագիտություն ; Ազգագրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

Հայաստանի Հանրապետություն ; Աշխ. Քալանթար ; Հնությունների պահպանության կոմիտե ; թուրքական արշավանք ; արշավախմբերի կազմակերպում ; Անիի հնադարան ; պեղումներ

Ծածկույթ:

281-291

Ամփոփում:

Հայաստանի Հանրապետության ծնունդով նոր հեռանկարներ բացվեցին նաև գիտության և մշակույթի զարգացման համար: ՀՀ նախարարների խորհրդի 1919 թ. հանրային կրթության և արվեստի նախարարության հիմնական օղակներից մեկը դառնում է արվեստի և հնությունների բաժինը (վարիչ՝ Աշխարհբեկ Քալանթար), որը 1920 թ. կեսերին վերակազմավորվեց Հնությունների պահպանության կոմիտեի (գիտնական քարտուղար՝ Աշխ. Քալանթար): Ստեղծման առաջին ամիսներից սկսած՝ կոմիտեն ձեռնարկում է հանրապետության տարածքում գտնվող հնագիտական հուշարձանների պահպանության գործը: Աշխ. Քալանթարի ջանքերի շնորհիվ նախ հնարավոր է դառնում ոչնչացումից փրկել թուրքական արշավանքի հետևանքով հիմնահատակ ավերված Անիի հնադարանը, պեղումներ են սկսվում Զվարթնոցում և պատմահնագիտական կարևորություն ներկայացնող այլ վայրերում: Ունենալով ֆինանսական և նյութական չափազանց սուղ միջոցներ՝ Հնությունների պահպանության կոմիտեն Աշխ. Քալանթարի գլխավորությամբ ձեռնամուխ է լինում հնագիտական արշավախմբերի կազմակերպմանը, հստակեցվում են արշավախմբերի առջև դրված խնդիրները: Իհարկե, այդ տարիներին կատարված հսկայածավալ աշխատանքների մասին պնդելը, կարծում ենք, տեղին չէ, սակայն Աշխ. Քալանթարի և կոմիտեի մյուս անդամների նվիրական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ փրկել հնագիտական արժեք ներկայացնող մի շարք վայրեր, որը, անշուշտ, գնահատելի է: Որպես հիմնադիր դասախոս՝ Աշխ. Քալանթարը գնահատելի ավանդ ունի նաև Երևանի պետական համալսարանի ստեղծման մեջ:
С рождением Первой Республики Армения в мае 1918 г. открылись новые перспективы для развития науки и культуры. Образованный в 1919 г. отдел искусств и древностей (заведующий Ашхарбек Калантар) стал одним из основных звеньев Министерства народного просвещения и искусства правительства Армении, и в середине 1920 г. он был реорганизован в Комитет по охране древностей. С первых месяцев своего образования Комитет по охране древностей ор-ганизовал работу по сохранению древних памятников на территории республики. Благодаря усилиям ученого секретаря комитета Ашх. Калантара удалось спасти от полного уничтожения в результате турецкого вторжения в 1918 г. археологический памятник Ани. Были начаты раскопки в Звартноце и других местах, имеющие историческое и археологическое значение. При наличии крайне ограниченных финансовых и материальных ресурсов под руководством Ашх. Калантара вскоре были организованы археологические экспедиции. Благодаря самоотверженной работе Ашх. Калантара и других членов комитета по охране древностей удалось сохранить ряд памятников, представляющих историческую и археологическую ценность. В качестве лектора-основателя Ашх. Калантар также внес свой ценный вклад в создание Ереванского государственного университета. The birth of the First Republic of Armenia in May 1918 opened up new prospects for the development of science and culture. Formed in 1919, the Department of Arts and Antiquities (headed by Ashkharbek Kalantar), became one of the main units of the Ministry of Public Education and Art of the Government of Armenia, which in the mid of 1920 was reorganized by the Committee for the Protection of Antiquities. From the first months of formation, the Committee for the Preservation of Antiquities organized works to preserve ancient monuments on the territory of the Republic. Thanks to the efforts of the scientific secretary Ashkh. Kalantar from complete destruction in the aftermath of the Turkish invasion in 1918 were saved archaeological collections of Ani, the excavations in Zvartnots and other places of historical and archaeological significance started. With extremely limited financial and material resources, under the leadership of Ashkh. Kalantar archaeological expeditions were organized, their main tasks were specified. Thanks to dedicated works of Ashkh. Kalantar and other members of the Committee number of places of historical and archaeological value were saved an protected. As found-ing lecturer, Ashkh. Kalantar also made a valuable contribution to the creation of the Yerevan State University.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան