Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2023

Համար:

1 (667)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Карапетян Инеса, Габриэлян Армине, Karapetyan Inesa, Gabrielyan Armine

Վերնագիր:

Կարճաղբյուրի անտիկ շրջանի կարասային թաղումները

Այլ վերնագիր:

Кувшинные погребения античного периода в Карчахбюре ; The Jar Burials of the Classical Period at Karchaghbyur

Ստեղծողը:

Կարապետյան, Ինեսա ; Գաբրիելյան, Արմինե

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Հնագիտություն ; Ազգագրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

Սևանի ավազան ; Կարճաղբյուր ; հելլենիստական շրջան ; ուշ անտիկ շրջան ; կարասային թաղում ; շան թաղում ; թաղման ծես

Ծածկույթ:

268-280

Ամփոփում:

Կարճաղբյուրի` անտիկ դարաշրջանի բնակավայրը և դամբարանադաշտը գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի համանուն գյուղից 1,50 կմ դեպի արևելք: Դամբարանադաշտը հայտնաբերել և պեղել է պ.գ.թ. Հ. Մնացականյանի ղեկավարած արշավախումբը 1971-1972 թթ., իսկ 1975-1991 թթ. բնակավայրում և դամբարանադաշտում համատեղ պեղումներ է պարբերաբար կատարել հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի արշավախումբը: Ուսումնասիրության առարկա թաղումները կատարված կարասների, ծափերի և կճուճների մեջ, հիմնականում բացվել են արդեն լքված բնակավայրի վերին՝ հելլենիստական մշակութային շերտի մեջ: Այդ թաղումներն ուղեկցող գույք չեն պարունակում, բայց անոթների ուղղահայաց և հորիզոնական դիրքերով, երկրի կողմերի նկատմամբ իրենց հաստատուն ուղղվածությամբ, անոթի մեջ անհատի կծկված դիրքով, տեղավորելու համար անոթի վերին մասը հեռացնելուց հետո իր տեղը վերադարձնելու եղանակով, թաղման ծեսի մյուս գծերով թվագրվում են մ.թ. II դարի վերջ և III դարերով և համահունչ են Սևանի ավազանի և Հայաստանի անտիկ շրջանի մյուս հայտնի հուշարձաններում հայտնաբերված կարասային թաղումներին:
Карчахбюрcкое поселение и могильник античного периода расположены в 1,50 км к востоку от одноименного села Варденисского района области Гегаркуник. Могильник был обнаружен и раскопан к.и.н. О. Мнацаканяном в 1971-1972 гг., а в 1975-1991 гг. раскопки поселения и могильника производила экспе-диция отдела археологии древней Армении Института археологии и этнографии АН АрмССР. Исследуемые погребения в карасах и кувшинах в основном были найдены в верхнем культурном слое уже заброшенного поселения, относящегося к эллинистическому периоду. Эти погребения не содержат сопутствующего инвентаря, а вертикальное и горизонтальное положения сосудов, их ориентация относительно сторон света, способ возвращения верхней части сосуда на место после его удаления с целью размещения в сосуде индивида в скорченном положении, а также другие особенности погребального обряда указывают на то, что погребения можно датировать примерно концом II–III вв. н.э. Они имеют сходство с кувшинными погребениями античного периода Севанского бассейна и других известных памятников Армении.
The settlement and the cemetery of Karchaghbyur are located 1.50 km east of the vil-lage of the same name in the Vardenis district of the region of Gegharkunik. The cemetery was discovered and excavated by Dr.H. Mnatsakanyan, in 1971-1972, and in 1975-1991 the excavations of the settlement and the cemetery were carried out by the expedition of the Department of Ancient Armenia of the Institute of Archaeology and Ethnography of the Academy of Sciences of the ArmSSR. The investigated burials, made in pithoi and jars, were mainly found in the upper cultural layer of an already abandoned settlement dating back to the Hellenistic period. These burials do not contain accompanying goods, but the vertical and horizontal positions of the jars, their orientation relative to the cardinal points, the method of returning the upper part of the vessel back after its removal in order to place the individual in a fetal position into the vessel, as well as other distinctive features of the burial rite date back to the late 2nd-3 rd centuries AD and are similar to the jar burials of the Late Classical period of the Sevan basin and other the famous sites of Armenia.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան