Journal or Publication Title:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook
Date of publication:
Volume:
ISSN:
Additional Information:
Title:
Կոմիտասյան հարմոնիայի ֆունկցիոնալ բնութագիրը
Other title:
The Functional Characteristics Of Komitas’s Harmony
Creator:
Contributor(s):
Subject:
Երաժշտություն ; Թանգարաններ ; Կոմիտաս Վարդապետ
Uncontrolled Keywords:
դասական հարմոնիա ; ֆունկցիոն ալեռյակ ; դիմող ձայն ; վերջավորող ձայն ; հայ երաժշտության ձայնակարգեր ; փոփոխական ֆունկցիաներ ; բինար ֆունկցիոնալ համակարգ ; տոնիկայնացում ; ֆունկցիոնա վերաիմաստավորում
Abstract:
Կոմիտասյան հարմոնիան, գծային մտածողության արտահայտչաձևերի հետ միասին, նրա բազմաձայնության կազմակերպման առանցքային կերպերից մեկն է։ Հետևապես, դրա նշանակությունն ավելին է, քան սոսկ Կոմիտասի կոմպոզիտորական ժառանգության հիմնական բնութագիր լինելը. այն նաև հայ ազգային կոմպոզիտորական արվեստի ձևավորման կարևորագույն հիմքերից է։ Ուրեմն, նաև (կամ հիմնականում) Կոմիտասի առաջարկած հարմոնիկ սկզբունքներով է բնութագրվում հայ ազգային կոմպոզիտորական արվեստի ինքնահատուկ նկարագիրը և նրանով նաև, թե որքանով է այն հարազատ կամ տարբեր եվրոպական կոմպոզիտորական արվեստի ընդերքում ձևավորված, մի քանի հարյուրամյակ այդ արվեստի զարգացումներն ապահոված հարմոնիկ համակարգի համեմատությամբ ։Այս առումով հայ երաժշտագիտության մեջ երկու մոտեցում է նկատվում ։ Դրանցից մեկի համաձայն՝ իր սկզբունքային առանձնահատկություններով հանդերձ կոմիտասյան հարմոնիան մնում է եվրոպական դասական– ռոմանտիկական, ֆունկցիոնալ հարմոնիկ համակարգի շրջանակներում ։ Մյուսն, ընդհակառակը, Կոմիտասի հարմոնիկ մտածողությունը դուրս է դնում եվրոպական ֆունկցիոնալ հարմոնիայի շրջագծից՝ այն առավել համահունչ դիտելով XX դարասկզբի նորարարական միտումներին ։ Երկու դեպքում էլ առաջարկվող տեսակետներն ամրացվում են հարմոնիայի բաղկացուցիչ տարրերի վկայակոչումով։ Ակնհայտ է, որ Կոմիտասի հարմոնիկ համակարգի առանցքային բնութագիրը պայմանավորվում է նրա հիմքում ընկած ֆունկցիոնալ սկզբունքներով։ Դրանց հստակեցման դեպքում հարմոնիայի մյուս տարրերի մեկնաբանումը ձեռք է բերում հստակություն և դուրս բերվում երկակի մեկնաբանման հնարավոր տիրույթից։ Ֆունկցիաներն ու ֆունկցիոնալ փոխկապերն, իրենց հերթին, բնականորեն բխում են ձայնակարգային մտածողությունից։ Հետևապես, Կոմիտասի կիրառած ֆունկցիոնալ համակարգն, ըստ հայ մոնոդիկ երաժշտության ձայնակարգերի բնական կառուցվածքի, երկֆունկցիա է՝ ձայնակարգի օժանդակ և հիմնական հենակետերով արտահայտված (հասկանալի է, որ նկատի ունենք սոսկ գերակա ֆունկցիաները՝ դիմող և վերջավորող ձայները)։ Այն սկզբունքորեն տարբեր է եվրոպական դասական– ռոմանտիկական հարմոնիկ համակարգից՝ առաջին հերթին ֆունկցիոնալ եռյակի շրջանցումով։ Այս առանցքային տարբերության դիրքերից Կոմիտասի արվեստում հնարավոր են թե՛ եվրոպական հարմոնիայի բազում տարրերի «մաքուր », թե՛ իր նորամուծությունների հետ միախառն կիրառություններ։ Ցանկացած դեպքում դրանք վերիմաստավորվում են բոլորովին այլ ֆունկցիոնալ միջավայրի ներքին տրամաբանությամբ և փոխկապերով։
Komitas’s harmony, along with linear expressive forms, is one of the key devices of organizing polyphony. Consequently, its significance is much more than just a key characteristic for Komitas’s compositional legacy. It is also one of the most important foundations for the formation of national Armenian compositional art. Therefore, the unique image of the national Armenian compositional art is also (or mainly) characterized by the harmonic principles proposed by Komitas, as well as by the extent to which it is close or different to/from the harmonic system that has for several hundred years supported the development of the Western compositional art. In this regard, two approaches can be observed in Armenian musicology. According to one of them, the Komitas harmony, along with its fundamental features, remains within the framework of the European classical–romantic functional harmonic system. The other, on the contrary, puts Komitas’s harmonic thinking outside the circle of Western functional harmony, considering it more in line with the innovative trends of the beginning of the 20th century. In both cases, the proposed views are reinforced by reference to the constituent elements of harmony. It is obvious to us that the key characteristic of Komitas’s harmonic system is determined by its underlying functional principles. In case of their clarification, the interpretation of other elements of harmony gains clarity and is taken out of possible dual interpretation. The functions and functional interrelationships, in turn, follow the modal basis. Therefore, the functional system used by Komitas, according to the natural structure of the modal systems of Armenian monodic music, has dual function, displayed by auxiliary and main tones of the mode (it is clear that we mean only the primary functions, the applied and ending tones). It is fundamentally different from the Western classical–romantic harmonic system, first of all, due to bypassing the functional triad.From the positions of this key difference, Komitas’s art may employ both “pure” elements of Western harmony and mixed ones with his innovations. In any case, they are redefined by the internal logic and interconnections of a completely different functional environment.
Place of publishing:
Երևան