Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2022

Volume:

1/77

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Abrahamyan V. V., Petrosyan G. M., Abovyan A. Yu., Altunyan S. H., Абраамян В. В., Петросян Г. М., Абовян А. Ю., Алтунян С. Г.

Title:

Չնախատեսված վայրերում վաճառվող կաթի սանիտարական գնահատականը

Other title:

Санитарная оценка молока, продаваемого в непредусмотренных местах ; Sanitary Examination of the Milk Sold at Random Selling Spots

Creator:

Աբրահամյան, Վ. Վ. ; Պետրոսյան, Գ. Մ. ; Աբովյան, Ա. Յ. ; Ալթունյան, Ս. Հ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Սննդագիտություն և տեխնոլոգիա

Uncontrolled Keywords:

փորձաքննություն ; կեղծումներ ; որակ ; ինֆեկցիա ; կաթ ; անվտանգություն

Abstract:

Հայաստանի մարզերում իրականացված հետազոտություններով պարզվել է, որ չնախատեսված տարբեր վայրերում վաճառվող կաթի մի շարք նմուշների զգայաբանական, ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշները չեն համապատասխանում բարձրորակ կաթի՝ ստանդարտով սահմանված չափանիշներին. հայտնաբերվել է բրուցելյոզի, տուբերկուլյոզի հարուցիչներով և մաստիտներով ախտահարվածություն: Կաթի պահպանման և տեղափոխման ստանդարտով հաստատված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումը կարող է առաջացնել սննդային տոքսիկոզներ և տոքսիկոինֆեկցիաներ: Ուստի սննդամթերքի անվտան- գության պետական տեսչության մարմիններին առաջարկվում է սահմանել և իրականացնել չնախատեսված վայրերում կաթի մասնավոր վաճառքի վերահսկողություն:
В результате исследований было выявлено, что органолептические, физико-химические и бактериологические показатели некоторых образцов молока, продаваемых в разных не предусмотренных для продажи местах, не соответствуют установленным стандартным критериям высококачественного молока. Было обнаружено заражение молока возбудителями бруцеллеза, туберкулеза, а также маститом. Нарушение утвержденных стандартом санитарно-гигиенических норм хранения и перевозки молока может вызвать пищевые токсикозы и токсикоинфекции. Следовательно, органам государственной инспекции по безопасности пищевой продукции предлагается установить и осуществлять надзор за частной продажей молока в непредусмотренных для этого местах.
Upon the investigations carried out in the regions/marzes of Armenia, it has been disclosed that the organoleptic, physicochemical and microbiological indices of a number of milk samples, sold in different places not intended for their sale, don’t comply with those set for high-quality milk standards; infections with pathogens of brucellosis, tuberculosis and mastitis have been detected in the mentioned samples. Violation of sanitary-hygienic norms set per milk storage and transportation standards can cause food poisoning and toxicoinfections. Thus, it is recommended that food safety inspectorate bodies should impose and implement control over the private milk sale process at random places.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 89-94

Other physical description:

աղս․

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան