Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

3

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Мирзабекян Георгий, Mirzabekyan Georgi

Title:

Մավազի Խաթունի 1590 թ. օսմանյան հարկացուցակը

Other title:

Османский податный реестр Мавази Хатуна 1590 г. ; The Ottoman Tax Register of Mavazi Khatun 1590

Creator:

Միրզաբեկյան, Գեորգի

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

Օսմանյան հարկամատյան ; Օսմանյան կայսրություն ; Արևելյան Հայաստան ; Երևանի վիլայեթ ; Մավազի Խաթուն ; Նախիջևան ; ցորեն

Coverage:

108-121

Abstract:

Մավազի Խաթունը 1590 թ. Երևանի վիլայեթի օսմանյան ընդարձակ հարկամատյանում Նախիջևան վարչաքաղաքական միավորի մաս է կազմել և ունեցել է նահիեի կարգավիճակ: Նրա մեջ են մտել ընդհանուր 8 գյուղ, որոնց տեղադրություններն ու աշխարհագրական դիրքը համապատասխանում է ներկայիս Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի հարավային մասին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից շրջաններին: Հարկամատյանում բնակչությամբ աչքի է ընկել միայն երկու գյուղ՝ Լուվբինն ու Սուլթանբեկը (Բարձրունի), որի բնակիչները բացառապես հայեր էին՝ կազմելով 24 ընտանիք: Մավազի Խաթունի օսմանյան հարկացուցակի ուսումնասիրության շնորհիվ կարելի է պատկերացում կազմել գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակի մասին։ Սկզբնաղբյուրի համաձայն՝ Մավազի Խաթունի գյուղերում բնակչությունը մեծ մասամբ զբաղվում էր գյուղատնտեսությամբ, որի գործում նշանակալի էր ցորենի մշակության դերը: Լուվբինն ու Սուլթանբեկն ունեին տնտեսական նույն ներուժը: Այն գրեթե նույնական էր 1590 թ. Դարաշամբին, որն իր հերթին Նախիջևանի մաս էր կազմում:
В Османском подробном податном реестре Ереванского вилайета 1590 г. Мавази Хатун входил в состав административно-политической единицы Нахиджевана и выступал в качестве Нахие. В составе Мавази Хатуна было 8 сел, географическое расположение которых соответствует нынешней южной части Вайоц Дзора, граничащей с Нахиджеванской автономной республикой. В подробном реестре по своему населению выделяются только два села: Лувбин и Султанбек (Бардзруни), где жили только армяне -всего 24 семьи. Благодаря османскому податному реестру Мавази Хатуна можно составить представление о социально-экономическом положении сел. Согласно первоисточнику, в 1590 г. население этих сел в основном занималось сельским хозяйством. Лувбин и Султанбек обладали одинаковым экономическим потенциалом, идентичным с Дарашамбским регионом в 1590 г., который в свою очередь входил в состав Нахиджевана.
Mavazi Khatun was a part of administrative unit of Nakhijevan in the Extented Ottoman Tax Register of Yerevan Vilayet 1590 and had the status of Nahiye. In 1590 Mavazi Khatun consisted of eight villages, the location and geographical areas of which corresponds to the current southern part of Vayots Dzor, which borders to the Nakhichevan Autonomous Republic. According to the Ottoman Tax Register, only two villages were inhabited: Luvbin and Sultanbek (Bardzruni), population of which was exclusively Armenian and it consisted of 24 families. Owing to the study of the Extanted Ottoman Tax Registerit is possible to find out the socio-economic condition of the villages. According to the primary source, in 1590 the inhabitants were mainly engaged in agriculture, mostly producing wheat. Luvbin and Sultanbek had the same economic potential. It was almost identical to Darashamb region of 1590, which was also a part of Nakhijevan.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան