Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

3

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Амирджанян Асмик, Amirjanyan Hasmik

Title:

Հայ-վրացական հարաբերությունները Ղուկաս Կարնեցու հովվապետության օրոք (XVIII դ. վերջ)

Other title:

Армяно-грузинские отношения при католикосе Гукасе Карнеци (конец XVIII в.) ; Armenian-Georgian Relations during the Reign of Catholicos Ghukas Karneci (the End of the 18TH Century)

Creator:

Ամիրջանյան, Հասմիկ

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հայ եկեղեցու պատմություն ; Միջազգային հարաբերություններ

Uncontrolled Keywords:

քաղաքական հարաբերություններ ; Հաղպատ ; կրոնական ; եկեղեցի ; հոգևոր-վարչական ; Ամենայն Հայոց կաթողիկոս ; Էջմիածին

Coverage:

94-107

Abstract:

Մեծ է Ամենայն Հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու (1780-1799) դերն ու ներդրումը հայ-վրացական քաղաքական հարաբերություներում, ինչպես նաև Թիֆլիսում և Վրաստանի այլ տարածքներում XVIII դ. վերջին բնակվող հայերի հոգևոր կյանքում: Քաղաքական ու հոգևոր գործիչը թուրք-պարսկական տիրապետության դեմ հայ ազգային-ազատագրական պայքարում վրաց թագավոր Հերակլ Երկրորդի կառավարման շրջանում մեծ նշանակություն էր տալիս վրացական թագավորության դերին: Ուստի, պահպանելով բարեկամական հարաբերություններ վրաց թագավորի, քաղաքական ու հոգևոր բարձրաստիճանավորների հետ, վերջիններին հղում էր բազ-մաթիվ նամակներ ու զեկույցներ: Կամենալով պահպանել իր ազդեցությունը պարսիկ խաների նկատմամբ՝ Հերակլն իր հերթին հաճախ էր օգնության դիմում կաթողիկոսին: Կարնեցին, վրացական թագավորի հետ քննարկելով պարսկական տիրապետությունից Հայաստանի և Վրաստանի ազատագրության վերաբերյալ հարցերը, ինքնըստինքյան նպաստում էր հայ-վրացական քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Նա նաև կանոնակարգում էր վրացահայերի վարչական ու հոգևոր գործերը՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն վիրահայոց թեմի բարեկարգմանը, այլև հայ-վրացական հոգևոր հարաբերությունների զարգացմանը:
Велика роль армянского католикоса Гукаса Карнеци (1780-1799) в становлении армяно-грузинских политических отношений, а также в духовной жизни армян Грузии в конце XVIII в. Армянский духовный лидер придавал огромное значение роли грузинского царя Иераклия Второго в национально-освободительной борьбе армян, направленной против турецко-персидского господства. Поддерживая дружественные отношения с грузинским царем, с высокопоставленными грузинскими политическими и духовными деятелями, он обращался к ним за помощью. В свою очередь Иераклий Второй, стремясь сохранить свое влияние в отношении персидских ханов, в то же время часто оказывал содействие католикосу Карнеци. Обсуждая с Ие-раклием Вторым вопросы освобождения Армении и Грузии от персидского господства, Гукас Карнеци способствовал тем самым развитию армяно-грузинских политических отношений. Он также занимался упорядочиванием административных и религиозно-духовных вопросов грузинских армян, что в целом способствовало развитию армяно-грузинских отношений.
One of the main activities of Ghukas Karneci (1780-1799) was the inclading in the Armenian-Georgian politic relations and in improving the spiritual life of Armenian people in Tiflis and other settelments of Georgia. The article describes activities of Ghukas Karneci, his impotant role and contribution in the Armenian-Georgian political relations. He also organized the spiritual life of Armenian people in Tiflis and other settelments of Georgia. The Catholicos, during the national liberation struggle of Armenia from the Persian yoke аt the time of the King Herakli, gave also a great importance to the Georgian Kingdom. For this purpose, maintaining friendly relations with the Georgian Kings and the guides of the military and spiritual department, Karneci sent a lot of reports and letters to them. Gh. Karneci discussed the question of the liberation of Armenia and Georgia from the Turkish-Persian yoke, contributed comprehensively to the Armenian-Georgia political relations. One of the main activites of Karneci was the administrative regulations of Georgian eparchy of Armenian Church, increasing and strengthening the Armenian-Georgian spiritual relations.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան