Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

2

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Варданян Нвард, Vardanyan Nvard

Վերնագիր:

Հարսանեկան երգերը Գարեգին Սրվանձտյանցի բանահյուսական գրառումներում

Այլ վերնագիր:

Свадебные песни в фольклорных записях Гарегина Срвандзтянца ; Wedding Songs in Folklore Recordings of Garegin Srvandztyants

Ստեղծողը:

Վարդանյան, Նվարդ

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Բանասիրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

Գարեգին Սրվանձտյանց ; հարսանեկան երգեր ; գրառում ; հրատարակություն ; «Մանանա» ; «Համով-հոտով» ; դասակարգում

Ծածկույթ:

192-199

Ամփոփում:

Ինչպես բանահյուսական այլ տեսակների, այնպես էլ հարսանեկան երգերի գրառման և հրատարակման պատմության մեջ կարևորվում են հայ խոշոր բանահավաք ու ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցի գրառումները: Քաջածանոթ լինելով մինչ այս մամուլում և առանձին ժողովածուներում լույս տեսած հարսանեկան երգերի սակավաթիվ նմուշներին՝ Սրվանձտյանցը իր գրառումներից ընտրում է միայն նրանք, որոնց բնագրերը դեռ հրատարակված չեն եղել: Սրվանձտյանցի գրառած հարսանեկան երգերը լույս են տեսել «Մանանա», «Համով-հոտով» ժողովածուներում և «Արևելյան մամուլ» պարբերականի համարներում: Երգերի դասավորության սկզբունքների, դրանց որոշ առանձնահատկությունների և ժողովրդական այլ երգատեսակների հետ ունեցած փոխհարաբերությունների մասին կատարած դիտարկումներով Սրվանձտյանցը դառնում է նաև այս երգերի առաջին ուսումնասիրողներից մեկը: Սրվանձտյանցը կարևորել է ծիսական շղթայում երգերի կատարման ժամանակի և հանգամանքների վերաբերյալ տվյալներ հաղորդելը և այդ մասին նշումներ է կատարել երգերի վերնագրերում՝ այդպիսով հստակեցնելով երգերի գործառնականության մասին տեղեկությունները: Սրվանձտյանցի հրատարակած հարսանեկան երգերը ժանրի շատ արժեքավոր նմուշներ են, որոնք աչքի են ընկնում կառուցիկությամբ և երգերի հետագա տարբերակների գրառումների համապատկերում դարձյալ մնում են առավել ամբողջական և բարձրարվեստ նմուշների շարքում:
В истории записи и издания свадебных песен значительную роль сыграл армянской фольклорист и этнограф Гарегин Срвандзтянц. Из своих многочисленных записей Срвандзтянц выбрал только те тексты, которые не были опубликованы до этого. Свадебные песни, записанные Срвандзтянцем, были изданы в сборниках «Манана», «Хамов-Хотов» и в номерах журнала «Аревелян мамул» («Восточная пресса»). Г. Срвандзтянцем была дана классификация песен, были исследованы ряд их особенностей в соотношении с другими видами народных песен. Исследователь приводит данные о времени и обстоятельствах исполнения свадебных песен в обрядовой цепочке. Свадебные песни, изданные Срвандзтянцем, по сей день остаются в числе наиболее полных, высокохудожественных версий армянских свадебных песен.
Along with other genres of folklore, the recordings and publications of Armenian wedding songs by the great Armenian folklorist and ethnographer Garegin Srvandztyan are olso significant. Being well acquainted with the few samples of wedding songs previously published in print and in separate collections, Srvandztyants selects from his numerous recordings only those texts that have not been published before. Wedding songs recorded by Srvandztyants have been published in the collections "Manana", "Hamov-Hotov" and in issues of the magazine "Arevelyan Mamul" ("Eastern Press"). With his observations on the principles of classification of songs, some of their features and their relationship with other types of folk songs, Srvandztyants also becomes one of the first researchers of these songs. Srvandztyants considered it important to provide information about the time and circumstances of the performance of wedding songs in the ritual chain and noted this information in the titles of the songs. The wedding songs published by Srvandztyants still remain among the most complete, highly artistic versions of Armenian wedding songs.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան