Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

164 (Սեպտեմբերի 3 (15)

Վերնագիր:

Կոմս Ուվարովի և նրա ընտանիքի ժամանումը Թիֆլիս` հնագիտական ժողովին մասնակցելու համար

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ալեքսանդրապոլի Քաֆթարլի գյուղի կալերում բռնկված հրդեհի պատճառած վնասը։
Եկատերինա Հովարդ» պիեսի բեմականացումը Թիֆլիսի Պալմի թատրոնում։
Կ. Պոլսի «Միացյալ» ընկերության օգտին Թիֆլիսից գումար փոխանցած անձանց ցուցակը։
Հնագիտական ժողովի նիստերի անցկացման վայրը։
Մանսվետովի, Սերեբրյակովի, Շտիտեի ժամանումը Թիֆլիս` հնագիտական ժողովին մասնակցելու համար։
Մի թիֆլիսեցի պարոնի մոտ պահպանվող Լևոն թագավորի սրի մասին։
Մոզդոկում հաճախակի բռնկվող հրդեհների մասին։
«Journal d՚ Orient» լրագրի համար Նոր Բայազետի Փաշաքեանդ գյուղից Ստեփանոս քահանա Թորգոմյանցի ուղարկած գումարը և նամակը։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն