Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Галстян Нелли, Galstyan Nelly

Title:

Եղեռնի և ազգային ինքնության թեման Փիթեր Բալաքյանի և Հովհաննես Փիլիկյանի պոեզիայում

Other title:

Тема Геноцида и национальной идентичности в поэзии Питера Балакяна и Ованеса Пиликяна ; Theme of Genocide and National Identity in Poetry of Peter Balakyan and Hovhannes Pilikyan

Creator:

Գալստյան, Նելլի

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Բանասիրություն

Uncontrolled Keywords:

հիշողություն ; ազգային առանձնահատկություն ; ազգային ինքնություն ; սփյուռքահայ կյանք ; դեպքերի ականատես վկաներ ; պատմական անարդարություն

Coverage:

174-185

Table of contents:

Եղեռնի թեման առանձնակի տեղ է զբաղեցրել օտարագիր հայ գրողների ստեղծագործություններում։ Սփյուռքում ազգային ինքնության դրսևորման հիմնական միջոցը եղել ու մնում են ցեղասպանության հիշողությունը, ազգային ոգին պահելն ու պահպանելը, ուստի պատահական չէ, որ անգլիագիր գրողներ Փիթեր Բալաքյանը և Հովհաննես Փիլիկյանը իրենց պոեզիայում անդրադարձել են եղեռնի թեմային, պատկերել ողբերգական, փորձություններով փորձություններով լի հայի կյանքն ու ոդիսական ճանապարհը, նրա վայրիվերումներն ու հոգեկան ապրումները, հույսն ու հավատը վաղվա օրվա հանդեպ, նրա անկոտրում ազգային ոգին։ Փ. Բալաքյանը «Լույսի տխուր օրեր» բանաստեղծությունների ժողովածուում վերապրածի, ականատես-վկայի աչքերով պատկերել է եղեռնը, գաղթի դաժան ճանապահը, սովահար և լլկված մանուկներին, թուրքերի անմարդկային արաքները, դաժանությունները, հայ ժողովրդի կրած տառապանքները, բայց նաև ազգային անկոտրում ոգին, աշխարհին ուղղված արդար պահանջը: Հովհաննես Փիլիկյանը իր «1915 - Հայկական սիմֆոնիան» պոեմում ոչ միայն պատկերել է եղեռնը, քննադատել այն, այլև սթափ հայացքով ներկայացրել է արդի քաղաքական կյանքը, դրա վայրիվերումները, քաղաքական գործիչների անարդար ու կողմնակալ վերաբերմունքը արդարություն տենչող ազգերի նկատմամբ, նրանց շարունակական անտարբերությունը ցեղասպանության, կոտորածների, մարդկային խոշտանգումների հանդեպ։
Тема Геноцида занимает особое место в творчестве зарубежных армянских писателей. Память о Геноциде была и остается главным средством выражения национальной идентичности в диаспоре, потрясений и душевных переживаний, надежды и веры в будущее, несокрушимого национального духа. В сборнике стихов «Печальные дни света» П. Балакян обращается к теме Геноцида и депортации армян, бесчеловечных действий турок, направленных на истребление армянского народа. Тема геноцида легла и в основу поэмы Ованеса Пиликяна «1915-Армянская симфония», в которой автор критикует предвзятое отношение политиков к нациям, борющимся за справедливость.
The theme of the Genocide has a special place in the works of foreign Ar-menian writers. The memory of the Genocide has been and remains the main means of expressing national identity in the Diaspora, the upheavals and mental feelings, the hope and faith in the future, its unbreakable national spirit. In the collection of poems "Sad Days of Light" P. Balakyan portrayed the Genocide, the cruel way of migration, the starving children, the persecution of Armenians, the inhuman acts of the Turks, the cruelty, the immortal spirit of the Armenian people. In his poem "1915-Armenian Symphony" H. Pilikyan not only portrayed the Genocide, criticized it, but also soberly presented the modern political life, its collapse, the unjust and biased attitude of politicians towards nations seeking justice, their continuous indifference to genocide, massacres, human to torture.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան