Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Մյատիև Խանդուրդի, Myatiev Handurdy

Title:

Структура и составляющие понятия «духовность»

Other title:

«Հոգևորություն» հասկացության կառուցվածքը և բաղադրիչները ; The Structure and Elements of the Concept of "Spirituality"

Creator:

Мятиев, Хандурды

Corporate Creators:

Институт Министерства внутренних дел Туркменистана

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Փիլիսոփայություն ; Իրավունք

Uncontrolled Keywords:

духовность ; этика ; эстетическое восприятие ; нравственный выбор ; моральное сознание ; знание ; духовно-творческая деятельность

Coverage:

103-115

Abstract:

Չնայած այսօր առկա են բավարար թվով աշխատություններ՝ նվիրված «հոգևորություն» հասկացության մանրամասն սահմանումներին, սակայն դրանցում ձևակերպված վարկածները տարբեր են իրենց բնույթով և բովանդակությամբ: Մի մասում հոգևորությունը նույնացվում է «հոգի», «հոգեկան կառուցվածք» հասկացությունների, մյուսներում էլ՝ «գիտակցություն» կատեգորիայի հետ: «Հոգևորությունը» դրսևորվում է որպես անձի ըմբռնում, վերաբերմունք իր շրջապատի, արտաքին աշխարհի իրադարձությունների, երևույթների, գործողությունների փոխազդեցության նկատմամբ՝ որպես մարդու անձնական «ես»-ի ու դրանց միջև երկխոսություն: Հարկավոր է տարբերել հոգևորության զանազան՝ բարոյագիտականի, գեղագիտականի, մտավորի գերակայությամբ ուղղվածության տեսակները: Հոգևորության բարոյագիտական կամ գեղագիտական հայեցակետը առաջանում է վերին ճշմարտության, բարու փնտրտուքի համատեքստում, որտեղ բարոյական մտքերը հանդես են գալիս որպես մարդու հոգևոր կյանքի հիմնական շարժիչ: Աշխարհակարգի գեղագիտական ըմբռնումը չի սահմանափակվում գեղեցկության կատեգորիայի` որպես արվեստի տարրի ընկալմամբ, այլ տարածվում է առօրյա կյանքի, գործունեության ոլորտի, վարքի ալգորիթմի, մտածելակերպի վրա: Մտավոր ընկալումն արտացոլվում է ճշմարտության որոնումների ոլորտում, քանի որ մտածողության գլխավոր տարրը գիտելիքն է, որը կարող է մեկնաբանվել որպես հոգևորության արդյունք՝ միտված իրացնելու մշակութային իրական ներուժը: Հոգևորության գեղագիտական, բարոյագիտական և մտավոր հայեցակետերը խիստ փոխկապակցված են՝ հավասարաչափ նպաստելով անձի ստեղծագործական հակումների զարգացմանը, նրա հոգևոր-ստեղծագործական գործունեությանը, գիտակցությանը և գլոբալ արժեքային դրույթների ու միտումների խորքային ըմբռնմանը:
На сегодняшний день несмотря на наличие достаточного числа работ, посвящённых детальному определению понятия «духовность», формулируемые в них гипотезы остаются различными по своему характеру и содержанию. В одних из них категория «духовность» отождествляется с понятиями «душа», «психика», в других же гипотезах «духовность» идентифицируется с категорией «сознание». Духовность проявляется как понимание, отношение личности к своему окружению, внешним событиям, явлениям, действиям, взаимодействию, как диалог между ними и «Я» человека. Следует различать разные виды духовности, с преобладанием этического, эстетического и интеллектуального уклона. Этический аспект духовности рождается в контексте поиска высшей истины, добра, где нравственные помыслы выступают основным двигателем духовной жизни человека. Эстетическое восприятие мироустройства не ограничивается категорией красоты как элемента искусства, а распространяется на повседневную жизнь, сферу деятельности, алгоритм поведения, образ мышления. Интеллектуальное же восприятие отражается на сфере поиска истины, т.к. знание является главным результатом мышления, который может трактоваться как продукт духовности, направленный на реализацию реального культурного потенциала. Эстетические, морально-нравственные и мыслительные аспекты духовности находятся в тесной взаимосвязи, в равной степени способствуя развитию креативных задатков личности, ее духовно-творческой деятельности, осознанию и глубинному пониманию глобальных ценностных установок и тенденций.
To date, despite the existence of a sufficient number of works devoted to a detailed definition of the concept of "spirituality", the hypotheses formulated in them remain different in nature and content. In some of them, the category of "spirituality" is identified with the concepts of "soul", "psyche", in other hypotheses, "spirituality" is identified with the category of "consciousness". Spirituality manifests itself as an understanding, a personal attitude of a per-son to surrounding people, external events, phenomena, actions, interaction, as a dialogue between them and the individual "I" of a person. It is necessary to distin-guish between different types of spirituality, with a predominance of ethical, aesthetic and intellectual bias. The ethical or aesthetic aspect of spirituality arises in the context of the search for the highest truth, good, where moral thoughts are the major driving force in a person's spiritual life. Aesthetic awareness of the world order is not limited to the perception of the category of beauty as an element of art, but extends to everyday life, the area of activity, the algorithm of behavior, the way of thinking. Intellectual perception is reflected in the search for truth, because knowledge is the main element of thinking, which can be interpreted as a product of spirituality, aimed at fulfilling the real cultural potential. The aesthetic, moral and intellectual aspects of spirituality are closely interrelated, equally contributing to the development of the creative inclinations in the individual, his/her spiritual and creative activity, awareness and deep understanding of global values and trends.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան