Object structure

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

177 (Հոկտեմբերի 7 (19)

Վերնագիր:

Ղուբայի հայ բնակչության մեջ տարածված թուրքանալու սովորությունը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Գրիգոր Արծրունու «Սովը Թուրքաց Հայաստանի մէջ» գերմաներեն գրքույկի վերաբերյալ «Գոլոս» լրագրի տպած վերլուծությունը։
Թուրքիայի հայ չքավորների օգտին Ալեքսանդրապոլից, Ախալքալաքից, Ջալալ-Օղլուց գումար փոխանցած անձանց ցուցակը։
Կ. Պոլսի «Միացյալ» ընկերության օգտին Փոթիից վաճառական Պոպովի փոխանցած գումարը։
Հայ երգահան-երաժիշտ Կորգանովի Թիֆլիսում կայանալիք մենահամերգի նախապատրաստական աշխատանքները։
Մի քանի տիրացուների քահանա ձեռնադրելու համար հոգևոր կառավարությանը կաշառք տալու մասին։
«Մշակի» հոդվածները արտատպելու «Կովկաս» ռուսերեն լրագրի սովորույթի մասին։
Ռուսաստանում հրատարակվող թերթերի և ամսագրերի վիճակագրական տվյալները։
Սուրինյանց քահանայի «Ալեքսանդր Բ. Կայսր Ռուսիոյ, 1855-1880» գրքի հրատարակությունը Մոսկվայում։
Վանի չքավորների օգտին Գանձակից Մկրտիչ Ղլեչյանցի փոխանցած գումարը։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. եղբայրք Դաւթեանցների

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն