Object structure

Publication Details:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Journal or Publication Title:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Date of publication:

1879

Volume:

Ութերորդ տարի

Number:

2 (Յունվարի 17 (29)

Title:

Գեներալ Րոբերտսի մտադրությունը` Կալկաթայում մի գունդ և լեռնային թնդանոթ պահելու վերաբերյալ

Contributor(s):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Subject:

«Մշակի» հեռագիրներ ; Միջազգային ընկերութիւններ ; Մշակ մատենագիտութիւն

Description:

«Ալինա» շոգենավի խորտակումը Բոսֆորում:
Արևելյան Ռումինիայի հետ նոր սահմաններ որոշելու Թուրքիայի պահանջը:
Բելգրադում ընդունված Սկուպչինայի որոշումը հրեաների իրավունքների սահմանադրական հոդվածի վերաբերյալ:
Բեռլինի դաշինքի կետերի իրագործման պատճառով Չեռնոգորիայում սկսված մահմեդականների գաղթը Սկյուտար:
Բերայում սուլթանի հիվանդության մասին: Եակուբ խանին Տաշքենդ հրավիրելու Կաուֆմանի որոշումը:
Ժանտախտի դեմ նախաձեռնված կանխարգելիչ միջոցառումներ Տրիեստում:
Հիլզայների ամրոցի գրավումը Եակուբ խանի կողմից:
Ներսես պատրիարքի հրաժարականի արձագանքները Կ. Պոլսում:
Ս. Պետերբուրգում նորին բարձրություն մեծ իշխանուհի Անաստասիա Միխայլովնայի հարսանիքի նախապատրաստությունները:
Ս. Պետերբուրգի պետական բանկի տարադրամի փոխարժեքը:
Սավֆետ փաշայի և Կարլ իշխանի հանդիպումը Բուխարեստում:
Վիեննայի պատգամավորական ժողովում Բեռլինի դաշնագրի վիճաբանության ժամանակ Հոֆերի արտահայտած կարծիքը:
Փարիզում գեներալ Գրևենին պաշտպանության նախարար նշանակելու մասին:


Place of publishing:

Թիֆլիս

Publisher:

տպ. Յ. Մարտիրոսեանց ; տպ. Ա. Ա. Միխելսօնի

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 2

Other physical description:

53 x 35 սմ.

Language:

հայերեն