Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2021

Համար:

2

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Սաֆրաստյան Լիլիթ, Сафрастян Лилит

Վերնագիր:

The Herald of Spring. Image of Armenian Hero in the Poem of Ahmad Shamlu "Vartan

Այլ վերնագիր:

Գարնան ավետաբերը. հայ հերոսի կերպարը Ահմադ Շամլուի «Վարդան» պոեմում ; Провозвестник весны: образ героя-армянина впоэме Ахмада Шамлу «Вардан»

Ստեղծողը:

Safrastyan, Lilit

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Խորագիր:

Philology

Չվերահսկվող բանալի բառեր:

Iran, ; New Poetry ; revolutionist ; metaphor ; revolution ; Armenian hero ; opposition

Ծածկույթ:

240-250

Ամփոփում:

Ահմադ Շամլուն XX դ. իրանական գրականության հայտնի ներկայացուցիչներից է, որն իր և՛ ստեղծագործական, և՛ հասարակական գործունեությամբ կանգնած էր հակաբռնապետական պայքարի ակունքներում։ Շամլուի հեղափոխական անկոտրում ոգին, սերը դեպի հայրենիքը և մարդը վառ արտահայտություն են ստացել նրա ստեղծագործություններում։ Շամլուն իր ստեղծագործական առաջին իսկ շրջանում, որպես այլախոհ, բազմիցս հետապնդվել և բանտարկվել է։ Նրա բազում ստեղծագործություններ, այդ թվում՝ թարգմանություններ և գրականագիտական աշխատանքներ, ենթարկվել են գրաքննության և այրվել հենց տպարաններում։ Շամլուի և՛ անձնական, և՛ ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունեն հայերը։ Նրա ներշնչանքի գխավոր հերոսուհին կինն էր` Աիդա Սարգսյանը, որին պոետը ձոնել է արդի իրանական սիրերգության ամենագեղեցիկ պոեմները։ Հայազգի հեղափոխական, հերոս Վարդան Սալախանյանի կերպարը Շամլուն անմահացրել է «Վարդան» կամ «Նազլիի մահը» հայտնի պոեմում։ Ահմադ Շամլուն այս պոեմում փոխաբերական լեզվով պատկերում է հայազգի հերոսի սխրանքները՝ նրան անվանելով «Գարնան ավետաբեր»։ Ахмад Шамлу один из самых известных представителей иранской литературы ХХ в., стоявший у истоков антидиктаторской борьбы. Неукротимый революционный дух Шамлу, его любовь к Родине и к человеку нашли отражение в его произведениях. В первый период своей литературной деятельности Шамлу неоднократно подвергался гонениям как диссидент и даже был заключен в тюрьму. Многие его произведения, в том числе литературные переводы, удостаивались жестокой критики цензуры, пресекавшей их издание. Армяне занимают особое место в личной и творческой жизни Шамлу. Главной музой и героиней его произведений была его супруга ‒ Аида Саркисян, которой он посвятил самые красивые любовные стихи. Образ армянского революционера и героя Вардана Салаханяна поэт увековечил в своей известной поэме «Вардан» или «Смерть Назли». В этом стихотворении Ахмад Шамлу метафорически описывает подвиги армянского героя, называя его «Провозвестником весны». Ahmad Shamlou is one of the most prominent representatives of the Iranian literature of the 20th century, who stood at the roots of the anti-dictatorship struggle, carrying out creative and social activities. Shamlu's unbreakable revolutionary spirit, love for the homeland and a human being have found their vivid expression in his works. In the very first period of his career, Shamlu was persecuted and imprisoned many times as a dissident. Many of his works, including translations, literary works, were censored and burned in printing houses. Armenians have a special place in Shamlu's personal and creative life. The main heroine of Shamlu's inspiration was his wife Aida Sargsyan, to whom he dedicated the most beautiful poems of modern Iranian love poetry. Armenian revolutionary hero Vartan Salakhanyan's character was also immortalized by the poet in the famous poem "Vardan" or "Nazli's death". In this poem Ahmad Shamlu depicts the heroic feats of the Armenian hero in metaphorical language, calling him "The Herald of Spring".

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան