Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Суварян Юрий, Suvaryan Yuri

Title:

Հանրային կառավարման քաղաքակրթական ու քաղաքագիտական կազմակերպման հիմնախնդիրները

Other title:

Проблемы цивилизационной и политологической организации общественного управления ; Civilization and Political Problems of the Organization of Public Administration

Creator:

Սուվարյան, Յուրի

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Տնտեսագիտութիւն

Uncontrolled Keywords:

պետական կառավարչական գործունեություն ; հանրային կառավարում ; պետականություն ; անվտանգություն ; խորքային պետություն ; ժողովրդավարություն ; քաղաքական մշակույթ

Coverage:

118-139

Abstract:

Տրամաբանորեն և պատմական փորձի հաստատմամբ յուրաքանչյուր երկրի (ժողովրդի) պետականության անվտանգությունը և հանրային կառավարման արդյունավետությունը պայմանավորված են քաղաքագիտական-պետական կառավարչական մտքի զարգացման աստիճանի և քաղաքակրթական նվաճված մակարդակի հարաբերակցությամբ։ Եթե առաջինը զիջում է երկրորդին, ապա այդ գործոնի ազդեցությամբ էականորեն նվազում է հանրային կառավարման արդյունավետությունը, վտանգվում են պետականությունը և ժողովրդի ճակատագիրը, իր հայրենիքում անվտանգ ապրելու հնարավորությունը։ Ուստի հարկ է կարևորել հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները, մասնավորապես՝ ներդնել գիտական սկզբունքներ պետական ու տեղական ինքնակառավարման համակարգում, զարգացնել հասարակության քաղաքական մշակույթը և վերլուծական մտածողության մակարդակը, էական նշանակություն տալ երկրում քաղաքագիտական, դիվանագիտական, միջազգային իրավագիտության մասնագիտություններով կադրերի պատրաստմանը և այդ ուղղություններով գիտական հետազոտությունների իրականացմանը՝ նպատակ ունենալով օգտագործել ստացված արդյունքները ռազմավարական կառավարչական որոշումներ ընդունելիս, իշխանության թևերի միջև խիստ հստակեցնել լիազորությունների բաշխումը և անհրաժեշտ զսպումների ու հակակշիռների կառուցակարգի սահմանադրորեն ամրագրումը։ Այսպես կոչված՝ խորքային պետությունը համընդհանրացման պայմաններում պետականության անվտանգության և արդյունավետ կառավարման երաշխիք է, քաղաքացիական հասարակության գործունեությունն ուղղորդող և հակակշռող գործոն։ Հայաստանի Հանրապետությունում այդ դերակատարությանը կարող են հավակնել Հայ առաքելական եկեղեցին, մտավորական և հասուն գործարար վերնախավը, բանակի և ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայակազմը, որոնք իրենց հայրենանվեր առաքելությունը պետք է ստանձնեն իբրև ավանդույթ։ Логически и в силу исторического опыта эффективность общественного управления и безопасность государственности каждой страны (народа) обусловлены соотношением степени развития политологической-государственной управленческой мысли и достигнутого уровня цивилизации. Если первое уступает второму, то под воздействием этого фактора существенно снижается эффективность общественного управления, подвергаются опасности государственность и судьба народа, а также возможность жить в безопасности в своей стране. Поэтому необходимо придавать важное значение приоритетам повышения эффективности общественного управления, в частности, внедрить научные принципы в систему государственного управления и местного самоуправления, развить политическую культуру общества и уровень аналитического мышления, существенным образом улучшить принципы подготовки специалистов по политологии, дипломатии, международной юриспруденции, организовать научно-исследовательские работы по этим направлениям с целью использования полученных результатов при принятии стратегических управленческих решений, строго разграничить полномочия между ветвями власти и конституционно закрепить механизм сдерживания и противовесов. В условиях глобализации так называемое глубинное государство яв-ляется гарантом безопасности государственности и эффективного управления, корректирующим и уравновешивающим фактором деятельности гражданского общества. В Республике Армения эту роль могут взять на себя Армянская Апостольская церковь, интеллигенция и бизнес - элита, высший офицерский состав армии и службы национальной безпопасности. Logically, according to historical experience, the security of the statehood of each country (nation), the efficiency of public administration are conditioned by the degree of development of the political-state administrative thought and by the level of civilization achieved. If the former is inferior to the latter, then under the influence of that factor the efficiency of public administration is significantly reduced. The statehood, the fate of the people, the possibility of living safely in its homeland are endangered. Therefore, it is necessary to prioritize the increase of public administration efficiency, in particular, to introduce scientific principles in the system of state and local self-government, to develop the political culture of the society and the level of analytical thinking, to attach essential importance to the training of personnel in the fields of political science, diplomacy, international law, to conduct scientific reasearch in those areas with the aim of using the results obtained in making strategic management decisions to clarify the distribution of powers between the branches of government, and to enshrine in the necessary restraint and counterbalance structure. The so-called deep state is a guarantee of state security, effective management in the conditions of generalization, a counterbalancing factor directing the activities of the civil society. In the Republic of Armenia such a role can claim the Armenian Apostolic Church, the intellectual-mature business elite, the high-ranking officers of the army and the National Security Service.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան