Ցոյց տուր կառուցուածքը

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2020

Number:

3

Official URL:


Additional Information:

Варданян Нвард, Vardanyan Nvard

Title:

Հարսանեկան լացերգերի ծիսական իմաստաբանությունը. մահվան այլաբանական խորհրդապատկերներ

Other title:

Ритуальная семантика свадебных причитаний: аллегорические символы смерти ; Ritual Semantics of Wedding Lamentations: Allegoric Symbols of Images of Death

Creator:

Վարդանյան, Նվարդ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Բանասիրություն

Subject and Keywords:

Խորհրդապատկերներ

Uncontrolled Keywords:

հարսանեկան լացերգեր ; հրաժեշտ ; անցումային ծես ; այլաբանություն

Coverage:

96-108

Abstract:

Հարսանեկան երգերի շարքում իրենց թախծոտ, երբեմն ողբերգական մոտիվներով առանձնանում են լացերգերը: Հարսի և իր հարազատների լացը հարսին տնից հանելիս, հուզական ապրումների ուղղակի արտահայտումներ լինելուց բացի, նաև ծիսական բնույթ է ունեցել: Հարսանիքը անցումային ծես է, որտեղ հարսի՝ հայրական տնից փեսայի տուն տեղափոխվելը մահ և հարություն է ընկալվել, այստեղից՝ մահվան խորհրդանիշների առատությունը այս երգերում: Ժամանակային (գիշեր, մութ, ձմեռ), տարածական (գետ, կամուրջ), տիեզերական (պատանքված արև, ընկնող աստղ), կենցաղային (կոտրվող գդալ, կոտրվող օրորոց) պատկեր-խորհրդանիշները հարսի խորհրդանշական մահն են ցուցում, որին պետք է հաջորդեն հարությունը և նոր կյանքը փեսայի տանը, որտեղ արդեն արևածագի մոտիվներն են գերիշխում: В ряду свадебных песен с их печальными, иногда даже трагическими мотивами следует выделить свадебные причитания. Плач невесты и ее родных во время свадебной церемонии, помимо выражения естественных эмоций, имел также ритуальное значение. Свадьба ‒ это переходный ритуал, где уход невесты из отцовского дома в дом жениха рассматривался как смерть и возрождение, отсюда и «присутствие» символов смерти в свадебных причитаниях. Образы-символы смерти ‒ временные (ночь, тьма, зима), пространственные (река, мост), космические (солнце, обер-нутое саваном, падающая звезда), бытовые (сломанная ложка, сломанная колыбель), указывают на символическую смерть невесты с последующим ее возрождением в доме жениха, где ее ожидает новая жизнь, в которой доминируют жизнеутверждающие мотивы. Among the wedding songs with their sad, sometimes even tragic motives, differ wedding lamentations. The cry of the bride and relatives during the bride’s departure from her father’s home, besides expressing natural emotions, is also of ritual significance. A wedding is a transitional ritual where the bride’s transition from her father’s house to the groom’s house was represented as death and retri-bution, hence the symbols of death in the wedding lamentations. Symbolic images of death ‒ temporary (night, darkness, winter), spatial (river, bridge), cosmic (wrapped sun, fallen star), household items (broken spoon, broken crib) indicate the death of the bride, which should be followed by a new rebirth in the groom’s house, where the affirming motives of dawn prevail.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան