Օբյեկտ

Վերնագիր: Армяне в Галиции в XIX веке

Ստեղծողը:

Е. А. Яцкевич

Տեսակ:

article

Այլ վերնագիր:

Հայերը Գալիցիայում XIX դարում։ Armenians in Galicia in the 19th Century.

Ծածկույթ:

59-64

Ամփոփում:

Հայերը գաղթել են Գալիցիա դեռևս XIII դարում։ Նրանք առավել մեծ քանակով բնակվել են Լվովում, իսկ Ստանիսլավում, Կուտում, Տիսմենցում, Կոլոմնում և այլ քաղաքներում ստեղծվել են համեմատաբար փոքր գաղութներ։Հայերը, որպես փորձված առևտրականներ և արևելյան լեզուներ իմացողներ,զգալի դեր են կատարել Մերձսևծովյան և Մերձավոր Արևելյան երկրների առևտրի և դիվանագիտական հարաբերությունների մեջ։ 1772 թ, Գալիցիայի՝ Լեհաստանից Ավստրիայի տիրապետության տակ անցնելուց հետո, նկատելի կերպով նվազում է հայերի գաղթը այնտեղ։ Այսպես,եթե 1840 թ. Գալիցիայում հաշվվում էր 5793 մարդ, իսկ 1843 թ.` 4825, ապա 1846 թ. կար 3160 մարդ։ Սակայն, Ավստրիայի կողմից Գալիցիայի նվաճումը նպաստում է առևտրի ու արդյունաբերության զարգացմանը։ Քաղաքների դրությունը բարելավվում է։ Այդ խնդրում մեծ նշանակություն է ունենում քաղաքների նախկին ավտոնոմ իրավունքների վերականգնումը։ Մեծ զարգացում է ապրում տրանզիտային առևտուրը։ Բավական է ասել, որ Բրոքի հայ վաճառական Ռաֆայել Յակոբովիչը ուներ մինչև 25000 ոսկե գուլդեն, որն այդ ժամանակվա համար խոշոր գումար էր։ Հայերը բացի ոսկերչական իրերի ու զարդերի, մետաքսի ու բամբակեղենի վաճառքից մեծ չափով զբաղվում էին նաև անասունների վաճառքով։ Նրանք Մոլդավիայից, Ուկրաինայից, Ղրիմից գնում էին խոշոր եղջերավոր անասունների ու ոչխարի ամբողջ հոտեր, ձիերի երամակներ, և նրանց մի մասը վաճառում Գալիցիայի կալվածատերերին, իսկ մյուս մասը տանում ավստրիական և գերմանական շուկաները։Հայերը հայտնի էին նաև որպես լավագույն կաշեգործներ ու կոշկակարներ։ 1811 թ. միայն Կուտ քաղաքում գոյություն ուներ 30 խոշոր արհեստանոց, ուր աշխատում էին 70 վարպետներ, 30 ենթավարպետներ, 70 աշակերտներ և 40 օգնականներ։ Նրանք ամեն տարի պատրաստում էին 72000 մորթի, 120000 ֆլորին ընդհանուր արժողությամբ։ Առևտրի և արհեստագործության զարգացումը նպաստում է հայկական բնակչության կուլտուրական զարգացմանը։Չնայած հայերի ընդհանուր թիվը մեծ չէր, այսուհանդերձ նրանք զգալի դեր են կատարել Արևելյան Գալիցիայի տնտեսական զարգացման գործում XIX դարում։ Հայերը նպաստել են Գալիցիայի տնտեսական կապերի ամրապնդմանը Արևելքի և Արևմուտքի հետ։ Հայերի տնտեսական ակտիվությունն ու աշխույժ առևտուրը նպաստել են Արևելյան Գալիցիայում ֆեոդալական սահմանափակումների ոչնչացմանն ու կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը։ Սակայն Գալիցիայի հայերը ապրելով տարբեր քաղաքներում և քաղաքական սահմաններով կտրված լինելով հայրենիքից ու մարդաշատ հայ գաղթավայրերից, որպես ազգային խումբ չեն կարողացել ընդդիմանալ կատարվող աստիճանական ասիմիլյացիային։ Արագ ասիմիլյացիայի է եկթարկվել հատկապես քաղաքային բնակչությունը։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1960-09-28

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:170266

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1960

Հատոր:

vol. 3

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Apr 21, 2021

Մեր գրադարանում է սկսած:

Jun 22, 2020

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

0

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/187542

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Հրատարակության անուն Ամսաթիվ
Армяне в Галиции в XIX веке Apr 21, 2021

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն