Հայկական դրամատիկական ստուդիան Մոսկվայում
Հայ թատերական կուլտուրայի պատմության փայլուն էջերից մեկն է հանդիսանում հայկական դրամատիկական ստուդիայի գործունեությունը, ստուդիա, որը կազմակերպվել է Մոսկվայում Ազգությունների Ժողկոմատին կից Հայկական գործերի կոմիսարիատի հանձնարարությամբ, ռեժիսյոր Ս. Ի. Խաչատուրյանի գլխավորությամբ։ Ստուդիայի գլխավոր խնդիրն էր ազգային թատրոնի նոր, սովետական տրադիցիաների ստեղծումը: Դա հաջողվում էր հայ կլասիկների աշխատությունների բեմականացման և ժամանակակից պիեսներից բեմադրման միջոցով։ Այդպես է բեմականացվել Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», որը մեծ հաջողություն ունեցավ Երևանում և Մոսկվայում։ Զգալի աշխատանք է տարվել նաև Եղիշե Չարենցի «Կապկազ թամաշա» կատակերգության, Շանթի «Հին աստվածները» դրամայի բեմադրման ուղղությամբ։ Բեմադրվել են նաև «Դեպի արևը» և «Հեքիաթ» պիեսները։ Կ.Ս. Ստանիսլավսկու և Ե. Բ. Վախտանգովի հետ սերտ համագործակցության շնորհիվ ստուդիան Ս. Ի. Խաչատուրյանի, (Ռ.Ն.Սիմոնովի, ռեժիսյոր Բ. Վ.Շչուկինի ղեկավարությամբ,մեծ դեր է կատարել սովետահայ թատրոնի երիտասարդ կադրերի դաստիարակման գործում։
oai:arar.sci.am:109270
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jan 29, 2021
Mar 27, 2020
2
https://arar.sci.am/publication/120040
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Армянская драматическая студия в Москве (1918—1925) | Jan 29, 2021 |
Նշան Մուրադյան
Ա. Ա. Տեր-Մինասյան